×


Ինչպես է անցել Սյուզի Մելիքյանի 30-ամյակը

Սյուզի Մելիքյանը դարձել է 30 տարեկան: Հոբելյարի տոնական օրը տարբեր միջավայրերում է անցել: Երգչուհին BRAVO.am-ին աղջկական հավաքույթից լուսանկարներ է տրամադրել եւ մանրամասներ պատմել:

Սյուզի Մելիքյանի 30-ամյակին


«Այս տարի ինձ շատ մտերիմ մարդկանց հետ եմ նշել տարեդարձս: Սկզբում ավելի անձնական միջավայրում եմ տոնել, այնուհետեւ՝ ընկերներիս հետ»,-պատմել է նա եւ հավելել.«Թե ով է շնորհավորել առաջինը, չեմ ասի, միայն կարող եմ նշել, որ առաջին մաղթանքներն ինձ շատ թանկ մարդկանցից եմ լսել: Սոցցանցերի էջերս էլ լի էին անթիվ-անհամար նամակներով, ինչի համար անչափ շնորհակալ եմ»:

Սյուզի Մելիքյանի 30-ամյակին


Խոսելով նպատակների եւ անցած 30 տարիների մասին` երգչուհին նշել է. «Երազանքներս Աստծո կամոք կիրագործվեն, եթե հավատքով ու հավատով տեսակ ես: Ճիշտ է՝ հոգեպես դեռ մանուկ եմ, բայց տարիներն ինձ շատ բան են սովորեցրել. օրինակ՝ տարբերել այն, ինչ ժամանակին չեմ տարբերել: Շատ ավելի իրատես եմ դարձել, տեսակով ավելի զգոն ու հավասարակշռված, եւ, իհարկե, տարիների հետ ավելի ու ավելի իմաստնանում ես»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սյուզիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին