×


Ինչպիսի՞ն է “Եռաչափ սեր” սերիալից Ինգայի դերակատարի ընտրյալը :)

“Եռաչափ սեր” հեռուստասերիալում գլխավոր հերոսուհու` Ինգայի դերում հանդես եկող Եվա Բաղդասարյանն երեկ նշել է իր ծննդյան 18-րդ տարեդարձը:): Սերիալային դերասանուհին իր անձնական եւ գործնական կյանքից որոշ մանրամասներ է պատմել BRAVO.am-ին:

Ինգայի դերակատար Եվա Բաղդասարյանը


Բոլոր փոքրիկների պես մանկական խաղեր շատ եմ սիրել ու խաղացել: Չարաճճի ու աշխույժ եմ եղել. մայրիկիս բացակայության ժամանակ բացում էի պահարանն ու հերթով հագնում նրա զգեստները: Նաեւ գաղտնի շպարվել եմ:

Տնտեսագետի ու դաշնակահարուհու ընտանիքում եմ ծնվել: Եղբայրս` Լյովան, իրավաբան է, քույրս` Լիանան` բուժքույր: Իմ` դերասանի մասնագիտության ընտրությունը երկմտանքի մեջ գցեց ընտանիքիս: Երբ տեսան, որ ցանկությունս շատ մեծ է, համաձայնեցին:

Սովորում եմ դերասանական ստուդիայում, իսկ սերիալի ավարտից հետո լուրջ կզբաղվեմ մասնագիտական բարձրագույն կրթության հարցով:

Եվա Բաղդասարյանը դարձել է 18 տարեկան


Մինչ այս նկարահանվել եմ “Հրեշտակների դպրոց” հեռուստասերիալում: Հիմա էլ  “Եռաչափ սեր” սերիալում հետաքրքրությամբ խաղում եմ Ինգայի դերը. սկզբնական շրջանում որոշ դժվարություններ կային, որոնք շատ արագ հարթվեցին:

Ինգան շատ միամիտ է, ես այդքան էլ միամիտ չեմ: Նմանություններն ավելի շատ են.կերտածս կերպարն էլ ինձ պես անկեղծ է ու բարի:

Շատ եմ սիրում ընկերներիս հետ զբոսնել եւ տարբեր միջոցառումների մասնակցել:

Եվա Բաղդասարյան."Նա պիտի այնպես անի, որ ամեն վայրկյան իր մասին մտածեմ"


Գաղտնիքներս վստահում եմ մայրիկիս, քույրիկս , նաեւ ամենամտերիմ ընկերուհուս:

Նյարդայնանում եմ վատ եղանակից:

Նյարդայնացնում են իրենց խոստումները չկատարող մարդիկ:

Շատ ռոմանտիկ եմ, բայց միեւնույն ժամանակ փորձում եմ չկորցնել իրականության զգացումս:

Եվա Բաղդասարյան."Սերիալի ավարտից հետո լուրջ կզբաղվեմ մասնագիտական բարձրագույն կրթության հարցով"


Սիրած էակ ունեմ. կողքիս տեսնում եմ կոկիկ, խելացի, գրագետ տղամարդու:

Նա պիտի այնպես անի, որ ամեն վայրկյան իր մասին մտածեմ:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Vahe Step-ի եւ Եվա Բաղդասարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին