×


Ինչ անուն է ընտրել Միքայել Ոսկանյանը նորածին որդու համար

BRAVO.am-ն օրերս հյուրընկալվել էր թառահար Միքայել Ոսկանյանի եւ Լուսինի բնակարանում եւ լուսանկարել գեղեցիկ զույգին, որն ամեն վայրկյան սպասում էր առաջնեկի լույս աշխարհ գալուն: Եվ ահա, ուրախ ենք հայտնել բարի լուր, որ երեկ երեխան ծնվել է: 

Լուսինը եւ Միքայել Ոսկանյանը ծնողներ են դարձել


Լուսինն ամուսնուն որդի է պարգեւել: Երջանիկ ծնողները տղային անվանակոչել են Վան:

Լուսինը եւ Միքայել Ոսկանյանը ծնողներ են դարձել


Մեզ հետ նախորդ զրույցում երաժիշտն ասել էր, որ արդեն իսկ գնել են երեխայի խնամքի համար անհրաժեշտ պարագաներն ու անհամբերությամբ սպասում են փոքրիկի ծննդին.«Իմ ու կնոջս  ծնողների առաջին թոռնիկն է, բոլորը սպասում են, ինչպես մայրս է ասում, սրտատրոփ:)»:

Լուսինը եւ Միքայել Ոսկանյանը ծնողներ են դարձել


BRAVO.am-ը նորածին Վանին եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ ու անհոգ մանկություն:

BRAVO.am
Լուսանկարները՝  BRAVO.am-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW