26 Ապրիլ 12
Ի՞նչ են արել “Comedy Club’’-ի տղաները Չեչնիայում
 
 
0

“Comedy Club’’-ի հայտնի հումորիստները Չեչնիայում մեկնարկել են “Բարության շաբաթ’’ բարեգործական նախագիծը: Ակումբի ռեզիդենտները միայն մեկ օր են անցկացրել այս  հանրապետությունում, բայց բավական շատ բան են հասցրել իրականացնել:

Գարիկ Մարտիրոսյանը

Հենց օդանավակայանից արտիստները մեկնել են մանկական վերականգնողական կենտրոն: Տղաներն, իհարկե, նվերներ են մատուցել հիվանդ երեխաներին` խաղալիքներ եւ քաղցրավենիք, բայց վերջիններիս համար ամենից մեծ նվերը հայտնի հումորիստների հետ շփումն է եղել:

“Ուրախ ենք, որ որոշ չափով մեզ հաջողվեց զարդարել փոքրիկների կյանքը: Մեզ համար մեծ պատիվ է մեր լուման ներդնել այս լուսավոր գործում’’,- ասել է Գարիկ Մարտիրոսյանը, որի  հետ Չեչնիա էին մեկնել նաեւ Տիմուր Բատրուդինովը, Վադիմ Գալիգինը, Դեմիս Կարիբիդիսը, “USB” խումբը, Դմիտրի Խրուստալյովը եւ Վիկտոր Վասիլեւը: Տղաներին ընկերակցել է նաեւ “Comedy Club’’-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը:
“Comedy Club’’-ի տղաները Չեչնիայում

Հումորիստները երեկոյան ելույթ են ունեցել “Բարության շաբաթ’’ նախագծի կազմակերպիչների եւ հյուրերի առջեւ, որոնց թվում է եղել  նաեւ Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը:

“Մեզ շատ լավ ընդունեցին: Այս քաղաքը, բառիս բուն իմաստով, ավերակներից է բարձրացել: Մենք հաճույքով զբոսնեցինք կենտրոնում եւ շփվեցինք մարդկանց հետ: Հուսամ՝ սա մեր վերջին այցը չէ’’,- ասել է Գարիկը:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` lifenews.ru

 
 
“Comedy Club’’

“Comedy Club’’

Վադիմ Գալիգինը

Վադիմ Գալիգինը

Դմիտրի Խրուստալյովը եւ Վիկտոր Վասիլեւը

Դմիտրի Խրուստալյովը եւ Վիկտոր Վասիլեւը

Վիկտոր Վասիլեւը

Վիկտոր Վասիլեւը

Գարիկ Մարտիրոսյանը

Գարիկ Մարտիրոսյանը

Տիմուր Բատրուդինովը

Տիմուր Բատրուդինովը

Տիմուր Բատրուդինովը

Տիմուր Բատրուդինովը

Դմիտրի Խրուստալյովը

Դմիտրի Խրուստալյովը

Արթուր Ջանիբեկյանը

Արթուր Ջանիբեկյանը

Տիմուր Բատրուդինովը

Տիմուր Բատրուդինովը

Վադիմ Գալիգինը

Վադիմ Գալիգինը

Գարիկ Մարտիրոսյանը

Գարիկ Մարտիրոսյանը

“Comedy Club’’-ի տղաները Չեչնիայում

“Comedy Club’’-ի տղաները Չեչնիայում

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
2562 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: