×


Ի՞նչ է անելու Իրինա Շեյքը հեռուստատեսությամբ:)

Մոդել Իրինա Շեյքը շարունակում է նոր բարձունքներ գրավել: Բացի նորաձեւության հարթակների “թագուհին” լինելուց Իրինան այժմ որոշել է գրոհել նաեւ հեռուստատեսային աշխարհը”: 26-ամյա մոդելը կփոխարինի Քսենիա Սոբչակին “Ռուսական թոփ-մոդել’’ հեռուստաշոուի շրջանակներում ու հանդես կգա որպես հաղորդավարուհի:

Իրինա Շեյքը


Այս մասին հանրությանը առաջինը հայտնել է հենց ինքը` Սոբչակը, եւ գրել է իր թվիթերի էջում հետեւյալ հաղորդագրությունը. “Իմ փոխարեն Ռուսական թոփ-մոդելի նոր սեզոնը վարելու է  Իրինա Շեյքը: Հաջողություն եմ մաղթում նրան ու մաղթում, որ միայն նորաձեւությունից խոսի, այլապես կարող են խնդիրներ ծագել’’:

Իրինա Շեյքը


Իրինան, բնականաբար, չի անդրադարձել Սոբչակի ակնարկին: Նա չափազանց զբաղված է: Բացի հեռուստատեսությունից Շեյքը վերջերս պայմանագիր է կնքել Aqua Bendita լողազգեստների ապրանքանիշի հետ ու դարձել նրա գովազդային դեմքը: Խորը հայացք, զգացմունքային շուրթեր եւ անկրկնելի սեքսուալ էներգիա` այսպես են բնութագրում Իրինային ու անվանում նրան ճակատագրական գեղեցկուհի: Հենց այդ ապրանքանիշի համար արված նոր ֆոտոշարքը առաջարկում ենք դիտել ստորեւ:

Իրինա Շեյքը


Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW