×


Ի՞նչ է անելու ուկրաինացի փոփ-աստղ Գայտանան Հենրիխ Մխիթարյանի պատվին :)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի “Շախտյոր” ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, որը Ուկրաինայի առաջնությունում ռմբարկուական ռեկորդ սահմանելու ճանապարհին է, իր յուրահատուկ աջակցությունն է որոշել ցուցաբերել ուկրաինացի փոփ-աստղ Գայտանան:):

Հենրիխ Մխիթարյանը եւ Գայտանան


Նշենք, որ “Շախտյորի” հայ կիսապաշտպանը, եւս երկու գոլ խփելով, կարող է մտնել պատմության մեջ որպես մեկ մրցաշրջանի ընթացքում ամենաշատ գոլեր հեղինակած ֆուտբոլիստ:

Եվ այսպես,  “Շախտյոր` չեմպիոն” հիթի հեղինակ Գայտանան հայերեն լեզվով կերգի  “Շախտյոր”-ի օրհներգը, եթե Մխիթարյանը ընթացիկ առաջնության արդյունքներով 25 գնդակ խփի:

Գայտանան


“Երկրպագում եմ “Շախտյոր”-ին, որն ուկրաինական առաջնության լավագույն թիմն է: Ցանկանում եմ աջակցել նրանց եւ հատկապես Հենրիխ Մխիթարյանին”,-նշել է երգչուհին` հավելելով, որ կարծում է` “Շախտյոր”-ի օրհներգը շատ գեղեցիկ կհնչի հայերենով:

Հենրիխ Մխիթարյանը


Գայտանան վստահ է` իր խոստումը լավ խթան կլինի Հենրիխի համար, որն անպայման պետք է օգնի իրեն երգի բառերի թարգմանության հարցում: Մնում է միայն հավելել, որ ռեկորդի համար հերթական քայլեր Մխիթարյանը կարող է ձեռնարկել այս շաբաթ օրը` Լուգանսկի “Զարյա”-ի հետ սեփական դաշտում խաղի ժամանակ:

BRAVO.am
Աղբյուրը` Shakhtar.com

Կարդալ ավելին

Quality Sign BW