×


Ի՞նչ մարտահրավեր է ընդունել Նազենի Հովհաննիսյանը :)

Նազենի Հովհաննիսյանը բարեգործական ֆլեշմոբերով լի այս շրջանում ընդունել է իր ընկերներից Արշակ Զաքարյանի մարտահրավերը` միանալով “Օժանդակ օգնություն մեր սահմանապահներին” նախաձեռնությանը, եւ բոլորին առաջարկում է ցանկության դեպքում նույն կերպ վարվել.“Մարտահրավեր չեմ նետում, բայց եթե օրինակը լավն է, ապա թող այն դառնա վարակիչ”:

Նազենի Հովհաննիսյանը


“Այսօր որեւէ կերպ կփորձեմ օժանդակել Պաշտպանության նախարարությանը եւ մեր զինվորներին, ովքեր կանգնած են սահմանին: Ասում են` երկու աչքը լավ է, բայց չորսն` ավելի լավ: Թող մեր զինվորներն այս հեռադիտակների օգնությամբ, որոնք քիչ առաջ ձեռք բերեցի, էլ ավելի ուշադիր լինեն, որպեսզի տեսնեն, թե երբ է թշնամին հատում մեր սահմանը”,-նշել է հաղորդավարուհի-դերասանուհին:

Նազենի Հովհաննիսյանը


Նազենին մեր սահմանապահներին առողջ ծառայություն է մաղթել.“Ամենակարեւորը, միշտ իմացեք, որ մենք ձեզ հետ ենք”:

BRAVO.am
Լուսանկարները` Վիգեն Մնոյանի եւ Նազենի Հովհաննիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին