×


Իշխան Ղարիբյանը երրորդ անգամ հայր կդառնա

Դերասան-ամուսիններ Իշխան Ղարիբյանն ու Թեհմինե Խաչատրյանը սպասում են իրենց երկրորդ բալիկին: Սա Իշխանի երրորդ երեխան է, քանի որ նա աղջիկ ունի նախկին կնոջից՝ դերասանուհի Անի Բայաթյանից: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է, թե երկու դուստրերին ով է միանալու:

Իշխան Ղարիբյանի ընտանիքը


«3-րդ երեխաս լույս աշխարհ կգա գալիք տարվա փետրվարին: Զգացողություններս անբացատրելի են, քանի որ վաստակավոր հայրիկ եմ դառնալու: Ոչ պակաս սիրով եւ հուզմունքով եմ սպասում նաեւ այս բալիկիս լույս աշխարհ գալուն»,-նշել է Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանը:

Ծնողներն արդեն գիտեն փոքրիկի սեռը.«Ասել են՝ տղա է: Գիտեք, երբեք չեմ ձգտել, որ առաջնեկը տղա լինի: Բայց որդուս հաստատ հայրիկիս անունն ենք տալու՝ Վահե: Ոչ թե մտածում եմ, որ թոռներն անպայման պետք է տատիկ-պապիկների անուններն ունենան, այլ ուզում եմ՝ տղաս անպայման մեծանա ու նման լինի պապայիս, քանի որ նրա նման պարկեշտ մարդ ես չեմ տեսել»:

Իշխանը պատմել է, որ կինն իրեն շատ լավ է զգում, շարունակում է խաղալ Ստանիսլավսկու անվան թատրոնում.«Առաջնեկին սպասելիս էլ մինչեւ 8 ամսական բեմում է եղել, ծնվելուց երկու ամիս անց կրկին խաղում էր»:

Թեհմինե Խաչատրյանը՝ դստեր հետ


Նրա խոսքով՝ դուստրն էլ անհամբերությամբ է սպասում եղբոր լույս աշխարհ գալուն.«Երբ իմացանք հղիության մասին, բավական երկար ժամանակ նրան չէինք ասում, մտածում էինք՝ ինչպես կընդունի: Բայց Աիդան շատ ուրախ է: Աղջկաս հատկապես ուրախացրել է այն փաստը, որ տատիկի սենյակ է տեղափոխվելու, քանի որ այնտեղ կարող է հեռուստացույց նայել եւ ուշ քնել:)»:

Ինչ վերաբերում է աղջիկների շփմանը, դերասանն ասել է.«Մեծ դուստրս՝ Վիոլան, արդեն 7-րդ դասարանում է սովորում: Նա իմ թուլությունն է, արդեն՝ իմ լավ ընկերը: Իսկ Աիդան այս տարի առաջին անգամ է դպրոց գնացել, նա կարծես տղա լինի, շատ չար, աշխույժ աղջիկ է: Ի դեպ, Վիոլան եւս Աիդայի դաստիարակության հարցում մեծ գործ է կատարել որպես ավագ քույր: Մեծ աղջիկս հաճախ է մեր տուն գալիս, շաբաթ-կիրակիները մնում, մեր տանը նա ունի իր սենյակը, դարակը եւ այլն: Շփումը պարտադիր է, երկուսն էլ Ղարիբյան են»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հասմիկ Վարդանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport