×


Իռեն Ուլիխանովայի եւ Վահագն Գրիգորյանի ամուսնության 6-ամյակը եւ Աշոտի մաղթանքը հայրիկին :)

Հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկն այսօր տոնում է ամուսնության 6-րդ տարեդարձը: Վահագն Գրիգորյանն ու Իռեն Ուլիխանովան զբաղվածության պատճառով օրը չեն անցկացրել նույնքան խենթ եւ յուրահատուկ, որքան 2008-ին տեղի ունեցած իրենց հարսանիքին, բայց ինչպես հայտնել են BRAVO.am-ին, երեկոյի համար հետաքրքիր պլաններ ունեն:

Վահագն Գրիգորյանը եւ Իռեն Ուլիխանովան


“Այսօր նաեւ ամուսնուս ծննդյան տարեդարձն է: Վահագնին մի վայր եմ հրավիրել, որտեղ նրան անակնկալ է սպասվում...”,-մեզ հետ զրույցում նշել է պարուհին` պատմելով, որ առավոտյան հոբելյարին ինքնատիպ շնորհավորանք է հղել փոքրիկ Աշոտը.“Պապ, քեզ ցանկանում եմ առողջություն, երջանկություն եւ բարի ճանապարհ”: Ամուսինները փորձում են կռահել, թե երեխան ուր է պատրաստվում ճանապարհել հայրիկին:):


Իռենի խոսքով` իր 6-ամյա ընտանիքի երջանկության եւ հաջողության գրավականը համերաշխությունն ու միմյանց զիջելու կարողությունն է.“Վահագնը ռոմանտիկ  խոսքերի սիրահար չէ: Մեր ծանոթության եւ ամուսնության այս տարիների ընթացքում նա իր սերն ապացուցել է ոչ թե խոսքեր շռայլելով, այլ` վերաբերմունքով: Ես էլ նրան նույն կերպ եմ պատասխանում”:

Իռեն Ուլիխանովան


Անդրադառնալով ընտանիքի համալրման հարցին` պարուհին նշել է, որ դեռեւս պատրաստ չէ կրկին մայրանալ.“Բոլորն ասում են, որ մեր տղան ավելի գեղեցիկ ու տաղանդավոր է, քան մենք, եւ պարտավոր ենք շատ երեխաներ լույս աշխարհ բերել… Անկեղծ ասած` հիմա այդ 9 ամսվա հավեսը չունեմ:)”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Իռեն Ուլիխանովայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW