×


Իվետան, Միշոն, Սերժոն, Նուռը, վիտամինցիները եւ ուրիշներ` Արամ Mp3-ի “If I Tried”-ի շնորհանդեսին

Արամ Mp3-ը երեկ` հուլիսի 6-ին, “Վիտամին” ակումբում ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է “If I Tried” երգի հիման վրա: Շնորհանդեսին վիտամինցիներից բացի, ներկա են եղել Նուռը, Նաիրա Գյուրջինյանը, Իվետա Մուկուչյանը, Արթուր Իսպիրյանը, Միշոն եւ ուրիշներ:

Իվետա Մուկուչյանը եւ Արամ Mp3-ը


“If I Tried”-ի երաժշտության հեղինակը հենց Արամ Mp3-ն է, խոսքերինը` Գարիկ Պապոյանը, գործիքավորումն արել է Սերժոն, որը հեղինակել է նաեւ հումորիստ-երգչի  “Shine” երգի երաժշտությունը: “Չնայած` առաջինը “Shine”-ը ներկայացրինք հանրությանը, բայց ինձ համար հենց սա է առաջինը, իսկ ստեղծման վրա ավելի երկար եմ աշխատել”,-BRAVO.am-ին ասել է նա:

Արամը նշել է նաեւ, որ երգի տեսահոլովակն արդեն մեկ ամիս է` պատրաստ էր, սակայն որոշված էր թողարկել աշնանը.“Բայց չկարողացա այդքան սպասել ու որոշեցի ավելի վաղ կիսվել երգով ու տեսահոլովակով:)”:

Սերժ Գաբյանը, Արամ Mp3-ը եւ Սերժոն


“If I Tried”-ի ռեժիսոր Սերժ Գաբյանի փոխանցմամբ` տեսահոլովակը նկարահանվել է նույն վայրում, որտեղ էլ շնորհանդեսն են կազմակերպել.“Չնայած` մեկ գիշերվա ընթացքում ենք իրականացրել, բայց գաղափարի վրա բավական երկար ենք աշխատել”:

Արամ Mp3-ի “If I Tried” տեսահոլովակի շնորհանդեսին


Ռեժիսորը նշել է, որ տեսահոլովակի յուրաքանչյուր կադրն ունի իր փիլիսոփայությունը.“Հնարավոր է` շատերի համար բացատրությունները նույնը չլինեն եւ չհամընկնեն իմ եւ արտիստի պատկերացումների հետ, բայց ամեն մեկը հաստատ ինչ-որ սիմվոլիզմ կգտնի”:

Մեր հարցին, թե ինչու է Սերժ Գաբյանը տեսահոլովակը սեւի եւ սպիտակի մեջ տեսել, ռեժիսորը հետեւյալն է պատասխանել.“Գույները կխանգարեին կադրերի գաղափարներին. սեւ-սպիտակն արդեն իսկ մաքուր են”:

Արամ Mp3-ի “If I Tried” տեսահոլովակի շնորհանդեսին


Դե ինչ, առաջարկում ենք հենց այս պահին վայելել Արամ Mp3-ի, Գարիկ Պապոյանի, Սերժոյի, Լեւոն Նավասարդյանի, Լիլիթի եւ Սերժ Գաբյանի համագործակցության արդյունքն ու մեկնաբանությունների հատվածում կիսվել տպավորություններով:):

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի  /BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին