×


Իվետա Մուկուչյանը ռիսկի չի գնա ու պլաստիկ վիրահատության չի դիմի

Իվետա Մուկուչյանը հունվարի 26-ին Երեւանում առաջին անգամ հանդես կգա ակումբային մենահամերգով: “Վիտամին” ակումբում երգչուհին “Imagine” խմբի երաժիշտների կենդանի նվագակցությամբ կատարելու է մեծ մասամբ անգլալեզու երգեր:

Իվետա Մուկուչյանը


“Գերմանիայից վերադառնալուց հետո Հայաստանում ջերմ ընդունելության արժանացա եւ որոշեցի, որ անհրաժեշտ է հայ հանդիսատեսին շնորհակալություն հայտնել: Լավագույն տարբերակը մենահամերգն է. իմ երաժշտությամբ ու կատարմամբ հետաքրքիր երեկո կմատուցեմ”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:

Իվետա Մուկուչյանը


Իվետայի հետ այդ օրը բեմը կիսելու են Արամ MP3-ը, Սուրեն Առուստամյանը եւ այլք.  “Հանդիսատեսի համար անակնկալներ եմ պատրաստում, խոստանում եմ, որ ներկաները հաստատ կպարեն: Երգելու եմ ջազ ու ֆանկ ոճի երգեր, այդ թվում` արտասահմանյան իմ սիրելի անհայտ երգերից, որոնք բենդի հետ նորովի կներկայացնենք”:

Իվետա Մուկուչյանը


Երգչուհու խոսքով` գերմանական “The Voice” մրցույթին մասնակցելուց հետո երգելիս ավելի ինքնավստահ է դարձել. “Նախագծին մասնակցելիս սկզբում ինձ թվում էր, որ չեմ կարողանա մրցել այդքան պրոֆեսիոնալ կատարողների հետ, բայց բեմում անընդհատ փորձ անելուց, ինքս ինձ վրա աշխատելուց եւ մասնագետների կարծիքները լսելուց հետո ավելի վստահ եմ շարժվում առաջ”:

Նա կարեւորում է ոչ միայն լավ վոկալն ու բեմական կեցվածքը, այլեւ ոճային փոփոխությունները: Իվետան կրկին  փոխել է վարսերի գույնը` այս անգամ դառնալով կարմրահեր. “Կտրուկ որոշումներիս ձեռքը կրակն եմ ընկել: Սիրում եմ ռիսկի դիմել”:

Իվետա Մուկուչյանը` ձայնագրման ստուդիայում


Իվետա Մուկուչյանը նշել է, որ սիրում է ոճային կտրուկ փոփոխություններ, բայց ռիսկի չի գնա ու պլաստիկ վիրահատության չի դիմի.“Մինչեւ հիմա քիթս չեմ վիրահատել, բնական գեղեցկության կողմնակից եմ: Միայն եթերում պրոֆիլից քիթս որոշ ռակուրսներով այնպիսին չի երեւում, ինչպիսին կա, բայց վիրահատություն չեմ անի. նախ` վախենում եմ դեմքիս չհամապատասխանի, իսկ ամենակարեւորը, ուզում եմ երիտասարդ աղջիկների համար օրինակ լինել: Բոլորն էլ իրենց արտաքինի մեջ ինչ-որ բան չեն հավանում, բայց պետք չէ պլաստիկ վիրաբուժությանը դիմել”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Աղայանի, ԷԼ Style ամսագրի եւ Իվետա Մուկուչյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին