×


Անուշիկ Մանուկյանը նոր ֆոտոշարք ունի

Ամուսնությունից հետո Փարիզում բնակություն հաստատած պարուհի, մոդել Անուշիկ Մանուկյանը նախորդ ամիս նոր ֆոտոշարք է իրականացրել, որն էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին:

Անուշիկ Մանուկյանը


«Մտահղացումը շատ տաղանդավոր լուսանկարիչ Գարիկ Գորգյանին է: Իրականում պետք է անցյալ տարի անեինք, բայց ուշացել էինք ճիշտ ժամանակից: Ի վերջո, լուսանկարիչը Մոսկվայից ճանապարհ ընկավ դեպի Վալենսոլ, որը գտնվում է Ֆրանսիայի հարավում, ես էլ իմ փոքրիկ ընտանիքի հետ շարժվեցի այնտեղ»,-պատմել է Անուշիկը:

Անուշիկ Մանուկյանը


Մոդելը նշել է, որ պարտադիր նպատակ էր լուսանկարներն անել մայրամուտին. «Փառք Աստծո, հասցրինք որոշ կադրեր ստանալ գեղեցիկ բնապատկերի ֆոնին»:

Անուշիկ Մանուկյանը


Ի դեպ, Անուշիկն այս օրերին որդու հետ Հայաստանում է: «Փոքրիկս պետք է ծանոթանա տատիկի եւ պապիկի հետ: Տղաս շատ հանգիստ եւ լավ է զգում իրեն այստեղ»,-ասել է նա:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գարիկ Գորգյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport