×


Իրարանցում «Ֆուլ Հաուս»-ի նոր սերիայի նկարահանումներին:)

«Ֆուլ Հաուս» հումորային նախագծի վեցերորդ եթերաշրջանը երեկ մեկնարկեց: Մինչ հեռուստադիտողը հետեւում էր առաջին սերիայի զարգացումներին, դերասանները զբաղված էին առաջիկայում ցուցադրվելիք տեսարանների նկարահանումներով, որոնց մասին կարող եք պատկերացում կազմել BRAVO.am-ի ֆոտոշարքից:

Հայկ Պետրոսյանը միացել է «Ֆուլ Հաուս»-ի թիմին


Սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց՝ նոր կերպարները, որոնց մարմնավորում են Հայկ Պետրոսյանը եւ Թամարա Պետրոսյանը, փոխել են սյուժեն: Հայկը Լիկայի հոր ընկերոջ տղայի դերակատարն է, իսկ Թամարան հոգեբանի դերում է, ով կփորձի օգնել Սերգեյին ձերբազատվել տիկին Տամարայից:

Անի Երանյանը եւ Արփի Գաբրիելյանը


Նոր եթերաշրջանի առաջին սերիան ավարտվեց Արփի Գաբրիելյանի նոր՝ «Ծաղրածու» երգի տեսահոլովակի պրեմիերայով.«Այդպես ներկայացվեց այն հոգեվիճակը, որն ունի Լիկայի կերպարը սիրելիին կորցնելուց հետո: Որպեսզի Լիկան նույն տեքստերը չասեր, որոշեցինք երկուսը համատեղել»,-ասաց Մենչը:

«Ֆուլ Հաուս 6» սիթքոմի նկարահանումներին


Պրոդյուսերը շեշտել է, որ մեծ հաշվով Արփիի նոր տեսահոլովակը «Ֆուլ Հաուս»-ի հետ կապ չունի, եւ այս տարի կփորձեն ավելի ակտիվ երաժշտական գործունեություն ծավալել դերասանուհի-երգչուհու հետ:

Գոռ Հակոբյանը, Գրիգոր Դանիելյանը եւ Միհրան Ծառուկյանը


«Ֆուլ Հաուս 6»-ը եթերում կլինի մինչեւ հունիսի 5-ը, իսկ մինչ այդ նրանք հյուրախաղերով հանդես կգան Ռուսաստանում, տարեվերջին էլ` նոյեմբերի 18-ին, կրկին կներկայանան Միացյալ Նահանգների իրենց հանդիսատեսին:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport