×


Իրինա Հարությունյանի որդու մկրտությունը՝ Արտյոմի եւ Յուլիայի քավորությամբ

Իրինա Հարությունյանի ընտանիքին անդրադառնալու առիթներ ունեցել ենք: Երեկ դերասանուհու կրտսեր որդին դարձել է մեկ տարեկան, ծնողներն էլ որոշել են հենց տարեդարձի օրը մկրտել փոքրիկին: Արարողության հետաքրքիր պահերը լուսանկարել է BRAVO.am-ը:

Իրինա Հարությունյանի որդու մկրտությանը


Դավթի մկրտության արարողությունը տեղի է ունեցել Առինջի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ ամուսիններ Արտյոմ Կարապետյանի եւ Յուլիա Ֆինկի քավորությամբ: «Ընտրությունը շատ հանկարծակի ստացվեց: Մոտ մեկ ամիս առաջ խոսում էինք այն մասին, որ դեռ պետք է քավոր ընտրել եւ այլն, մեր ընկերներից մեկն ասաց՝ «Ի՞նչ է, կասկածո՞ւմ եք, որ քավորը պետք է լինի Արտյոմը»: Այդ պահին տղաս երկու անգամ փռշտաց:): Իսկապես, նրանց կապը շատ ուժեղ է, միմյանց շատ են սիրում, այլ հարաբերություններ ունեն: Երբ առաջարկեցինք, շատ հուզվեցին եւ սիրով համաձայնեցին»,-պատմել է Իրինան:

Յուլիա Ֆինկը, փոքրիկ Դավիթը եւ Իրինա Հարությունյանը


Դերասանուհու խոսքով` տղան բարձր տրամադրություն է ունեցել արարողության ընթացքում.«Իրեն շատ լավ դրսեւորեց, ընդհանրապես չի լացել, բոլորն ապշած էին»:

Իրինա Հարությունյանի որդու մկրտությանը


Իրինան նշել է` փոքրիկի ծննդով իրենց կյանքը նոր իմաստ է ստացել.«Մտածում եմ, թե ինչպես եմ առանց նրա ապրել: Հասուն տարիքում մայրանալը, իսկապես, այլ երջանկություն է: Նա Աստծո կողմից տրված պարգեւ է: Մեր ավագ որդին միշտ երազում էր փոքր եղբայր կամ քույր ունենալ: Մեր ընկերական շրջապատում երեխաներից մեծն ավագ որդիս է, իսկ փոքրիկը՝ Դավիթը, որին բոլորն անչափ սիրում են»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին