×


Իրինա Շեյքը փնտրում է հավատարիմ տղամարդու

Արտասահմանյան լրատվամիջոցները դեռ 2012-ին կանխատեսումներ էին անում, թե մոդել Իրինա Շեյքը եւ ֆուտբոլիստ Քրիստիանու Ռոնալդուն շուտով կպսակադրվեն, սակայն զույգը հարաբերություններն օրինականացնելու հարցում չշտապեց, իսկ այս հունվարին խզեց կապերը:

Իրինա Շեյքը եւ Քրիստիանո Ռոնալդուն


Մոդելը վերջերս հայտարարել էր, որ իր սիրտն ազատ է, օրերս էլ բաժանությունից հետո առաջին անգամ խոսել է այս թեմայով: Նա նշել է, թե հարաբերություններում կարեւորում է ազնվությունը.“Ես գնահատում եմ այն տղամարդկանց, որոնք հավատարիմ են իրենց կանանց: Դա, երեւի, ամենակարեւորն է”:

Քրիստիանո Ռոնալդուն եւ Իրինա Շեյքը


Հարցին, թե ինչ պլաններ ունի Սուրբ Վալենտինի օրվա համար, Շեյքը պատասխանել է. “Դեռ ոչ մի պլան չունեմ, բայց, գիտեք, ամեն ինչ կարող է փոխվել: Հնարավոր է, որ հենց այսօր մտածեմ, թե ինչ կանեմ այդ տոնին”:

Իրինա Շեյքը եւ Քրիստիանո Ռոնալդուն


Մոդելը նաեւ ներկայացրել է կատարյալ ժամադրության իր նախընտրելի տարբերակը.“Ես ռուս եմ եւ պաշտում եմ թանկարժեք շամպայնը: Սիրում եմ նաեւ քաղցր եւ լավ ֆիլմեր: Օրինակ, երեկ դիտում էի “Սիրունիկը” եւ ինձ թվաց, թե Սուրբ Վալենտինի օրն արդեն սկսվել է”:

BRAVO.am
Աղբյուրը` spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին