×


Իրինա եւ Լուսինե Թովմասյանների ընտանիքները հանգստանում են նույն երկրի տարբեր հյուրանոցներում:)

Թովմասյան քույրերն այս ամառ արձակուրդի համար ընտրել են Հունաստանը։ Լուսինե Թովմասյանի ընտանիքը, Իրինա Թովմասյանի մեծ դուստրը՝ Մեգին, եւ նրանց մայրն արդեն մեկնել են Կրետե, իսկ Իրինան Երեւանում դեռեւս աշխատում է։

Իրինա եւ Լուսինե Թովմասյանները


BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ նախորդ տարի եւս մեկնել էին Հունաստան.«Կլիման մեղմ է, երեխաների հետ հարմար ու ապահով է։ Եթե իմ ընտրությամբ լիներ, կնախընտրեի Եգիպտոսը, որովհետեւ Կարմիր ծովն անկրկնելի է։ Ես ու ամուսինս սիրում ենք դայվինգը, բացի այդ, ավելի մատչելի է, երեխաների համար էլ հետաքրքիր անիմացիա ունեն, սակայն, հաշվի առնելով այնտեղ կատարվող վերջին դեպքերը, ցուցակից հանեցինք»։

Իրինան ամուսնու եւ երկու փոքրիկների հետ կմեկնի տասն օրից.«Մեգին կշարունակի մեզ հետ մնալ, մայրս կվերադառնա Երեւան։ Իմ եւ Լուսինեի ընտանիքներն ինչպես անցյալ տարի, այս անգամ էլ տարբեր հյուրանոցներ ենք ընտրել՝ ըստ մեր նախասիրությունների։ Հանգստի ժամանակ մեր առօրյան ոչ միշտ ենք կարողանում միասին կազմակերպել, քանի որ յուրաքանչյուրս տարվում ենք մեր երեխաներով»։

Լուսինե Թովմասյանը` դստեր հետ


Նա նշում է, որ երկու փոքրիկի հետ ծովափ մեկնելն իր բարդություններն ունի, հարկավոր է զգոն լինել, իր փորձից ելնելով, խորհուրդ է տալիս չմոռանալ առաջնային պարագաները.«Կարեւոր են արեւապաշտպան քսուքները, նաեւ գլխարկներ, շապիկներ, դեղորայք, ջրային խաղալիքներ եւ այլն։ Ի դեպ, երեխաների սնունդը կտրուկ չեմ փոխում, ինձ հետ վերցնում եմ նրանց ամենօրյա կերակուրը։ Փոքրիկների հետ մեկնելիս նրանց ռեժիմին համապատասխան ենք շարժվում»։

Ծովափնյա արձակուրդից հետո նա ամուսնու հետ ծրագրում է մեկ այլ ուեւորություն. «Միանգամից չի ստացվի մի քանի ճամփորդություն կազմակերպել, բայց պլանավորել ենք առանց փոքրիկների Իսպանիա մեկնել։ Ես այն մայրերից չեմ, որոնք ամեն տեղ փոքրիկներին տանում են, երբեմն մտածում եմ իմ մասին, ամուսնուս հետ առանձին մեկ-երկու օրով հանգստանում ենք թեկուզ Երեւանից դուրս։ Փորձում եմ ամեն ինչ համատեղել, բայց նախքան մեկնելս խիտ գրաֆիկով կաշխատեմ։ Նելլիի հետ համատեղ մանկական հեռուստածրագրերի պրոդյուսեր եմ, բարեբախտաբար, աշխատանքային օրակարգը մենք ենք պլանավորում»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Իրինա եւ Լուսինե Թովմասյանների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին