×


Իրինա ու Լուսինե Թովմասյանները Մարիայի ատամհատիկը տոնի են վերածել :)

Երեւանյան բացօթյա սրճարաններից մեկում երեկ՝ հունիսի 4-ին, իսկական մանկական տոնախմբություն էր: Առիթն Իրինա Թովմասյանի կրտսեր դստեր՝ 8 ամսական Մարիայի ատամհատիկն էր :): Իրինան ընտանեկան ու ընկերական միջավայրում կազմակերպել էր աղջկա ատամհատիկը, որի բացառիկ մանրամասներն ու լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին:

Լուսինե եւ Իրինա Թովմասյանները


Փոքրիկ Մարիան միանգամից երկու մասնագիտություն է ընտրել՝ նկարչուհի ու հաշվապահ :): «Երբեք երեխաներիս չեմ թելադրի իմ ցանկությունը, նրանց կօգնեմ միայն խորհուրդներով: Ինչ մասնագիտություն էլ որ ընտրեն, հնարավորության սահմաններում կսատարեմ: Երբեք ներքին ցանկություն չեմ ունեցել, որ այս կամ այն մասնագիտությունն ընտրեն, կարեւորը՝ սիրեն ու նվիրվեն իրենց գործին»,- մեզ հետ զրույցում ասել է Իրինան:

Փոքրիկ Մարիայի ատամիկները քույրիկների պես հեշտությամբ են «հայտնվել». «Արդեն երկու ատամիկ ունի: Երեք աղջկաս դեպքում էլ չեմ զգացել, որ նրանք ատամ են ծակում, շատ թեթեւ է անցել այդ պրոցեսը: Ատամը տեսնելուն պես անցանք տոնի կազմակերպմանը: Ատամհատիկն ավելի շատ եմ սիրում ու կարեւորում, քան ծննդյան օրը, այն կյանքում մեկ անգամ է լինում, բացի դա՝ հետաքրքիր արարողակարգ ունի»:

Իրինա Թովմասյանը դստեր հետ


Բազմազավակ մայրիկին նախապատրաստական աշխատանքներում օգնել է քույրը՝ Լուսինե Թովմասյանը ու դուստրը՝ Մեգին: «Երեխաներիս հետ կապված ամեն խնջույքի մեծ ոգեւորությամբ եմ պատրաստվում: Ամեն բան Լուսինեի ու Մեգիի հետ ենք անում, նրանք իմ լավագույն խորհրդատուներն են: Երեք օր պահանջվեց տոնական օրվան պատրաստվելու համար: Ես միշտ նախապես եմ մտածում, ինչը ոնց պետք է արվի: Ինքնանպատակ խնջույքներ չեմ սիրում, որտեղ մարդիկ հավաքվում են միայն ուտել-խմելու եւ ոչ մի հիշվող բան չի լինում»,- ասել է նա:

Լուսինե Թովմասյանը դստեր հետ


Իրինայի վստահեցմամբ, ինքն ամեն անգամ հետաքրքիր խաղեր, մրցույթներ է կազմակերպում, որ ներկաները չձանձրանան ու տուն չշտապեն. «Այս անգամ էլ շատ լավ անցավ, մեր տրամադրության տակ բատուտ ունեինք, երեխաները մի կուշտ թռվռացին, խաղացին, պարեցին ու ուրախացան: Կարծում եմ, մեծերի համար էլ երեկոն ուրախ անցավ»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Իրինա Թովմասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին