×


Լանա Խաչատրյանը դուստր է ունեցել :)

BRAVO.am-ն օրերս ներկայացրեց Լանա Խաչատրյանի` կլորացած փորիկով առաջին լուսանկարներն, իսկ այսօր ուրախ ենք տեղեկացնել, որ երգչուհու առաջնեկը ծնվել է:): Բարի լուրը հայտնել է նրա ընկերուհիներից Անահիտ Շահբազյանը:

Ծնվել է Լանա Խաչատրյանի առաջնեկը


“Իմ Լանա, սրտանց շնորհավորում եմ քեզ 2 օր առաջ համով բալիկ ունենալու եւ ծննդյանդ տարեդարձի կապակցությամբ: Սիրում եմ քեզ անչափ”,- իր “ֆեյսբուքյան” էջում գրել է երգչուհին:

Անահիտ Շահբազյանը եւ Լանա Խաչատրյանը


Լանա Խաչատրյանն ամուսնուն` Տիգրան Մարտիրոսյանին դուստր է պարգեւել: Աղջնակին անվանակոչել են Նունե:):

BRAVO.am-ը եւս շնորհավորում է Լանա Խաչատրյանին ինչպես 26-ամյակի, այնպես էլ մայրանալու կապակցությամբ` փոքրիկին մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին