×


Լեդի Գագան նշանադրվել է

Լեդի Գագան “Ինստագրամ”-ի իր էջում հրապարակել է ստորեւ ներկայացված լուսանկարը եւ հայտնել, որ նշանադրվել է Սիրահարների միջազգային օրը` փետրվարի 14-ին: Դերասան Թեյլոր Քինին երգչուհուն սրտի տեսքով ադամանդե մատանի է նվիրել.“Սուրբ Վալենտինի տոնին նա իր սիրտն ինձ նվիրեց, ես ել ասացի` այո”:

Լեդի Գագան եւ Թեյլոր Քինին նշանադրվել են


Հիշեցնենք, Լեդի Գագան եւ Թեյլոր Քինին հանդիպում են 2011 թվականից: Այս տարիների ընթացքում մամուլում պարբերաբար լուրեր են հայտնվել նրանց սպասվելիք ամուսնության մասին, սակայն զույգը դրանք չի մեկնաբանել, ավելին` մի քանի անգամ խզել են հարաբերությունները, այնուհետեւ վերսկսել սիրավեպը:

Լեդի Գագան եւ Թեյլոր Քինին


Երգչուհին եւ դերասանը ծանոթացել են “You and Me’’ տեսահոլովակի նկարահանման հրապարակում: Լեդի Գագան մարմնավորում էր ջրահարսի, իսկ Թեյլոր Քինին` նրա սիրեցյալին: Հետագայում նրանք սիրային հարաբերություններն էկրանից տեղափոխեցին իրական կյանք:):

BRAVO.am
Աղբյուրը՝ Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW