Համացանցում այսօր լուր է տարածվել, որ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի կինը շտապ տեղափոխվել է հիվանդանոց։ BRAVO.am-ը քիչ առաջ կապ է հաստատել Արիանա Քաոլիի հետ: Նա, սակայն, չկարողանալով խոսել, հեռախոսը փոխանցել է իր կողքին գտնվող մտերիմ աղջկան, ով էլ պատասխանել է մեր հարցերին:
Արիանա Քաոլին
Շախմատիստի կինը երեկ տեղափոխվել է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն.«Վիճակը ստաբիլ է, բուժում է ստանում, բայց դեռ պարզ չէ, երբ դուրս կգրվի հիվանդանոցից»։
Արիանա Քաոլին եւ Լեւոն Արոնյանը
Հայաստանում «Ճամփորդ» թերթը հրատարակող ֆիլիպինուհի Արիանային ապաքինում եւ առողջություն ենք մաղթում:
BRAVO.am
Լուսանկարները` «Ճամփորդ» թերթի եւ զույգի արխիվից


×
14,601






