×


Լեւոն Արոնյանի ֆիլիպինուհի ընկերուհին մասնակցում է “Պարահանդես 4”-ին :)

Այս կիրակի “Շանթ’’-ի եթերում կմեկնարկի “Պարահանդես 4”-ը: Հեռուստադիտողների կողմից սիրված նախագծի շրջանակում այս տարի պրոֆեսիոնալ պարողների հետ զույգ կկազմեն “Անցյալի ստվերներ” սերիալից Իննա Խոջամիրյանը, Սոնա Վարդանյանը, Արաքսյա Կետիկյանը, Ալիկ Հակոբյանը, Կարեն Ասլանյանը, “Քաղաքում”-ից Սոնա Մաթեւոսյանը, Գեւորգ  Մանուկյանը, Վահագն Խաչատրյանը, “Ժողովրդական երգիչ 3”-ի ֆինալիստ Եվա Եգանյանը, “Ժողովրդական երգիչ 4”-ի մասնակից Արսեն  Ասատրյանը, “Իքս Ֆակտոր 2”-ից Գեւորգ Հարությունյանը եւ Լեւոն Արոնյանի ֆիլիպինուհի հարսնացուն` Արիանա Քաոլին:):

"Պարահանդես 4"-ի մասնակիցները


Ժամանցային, երաժշտական շոու-ծրագիրն, ավանդույթի համաձայն, լի կլինի եվրոպական եւ լատինաամերիկյան պարային համարներով: Այս եթերաշրջանի ընթացքում հանդիսատեսին հնարավորություն կընձեռվի ավելի հաճախ վայելել թեմատիկ համերգները: Մասնակիցները ելույթ կունենան ձեւափոխված տաղավարում` լուսային գեղեցիկ էֆեկտների ներքո:

“Պարահանդես 4”-ի ժյուրիի կազմում են Գագիկ Կարապետյանը, Սերգեյ Դանիելյանը, Քրիստինա Հովակիմյանը եւ Վարդուհի Ալեքսանյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նշել է` մրցակցությունը թեժ է լինելու.“Դեռ անոնսից պարզ դարձավ, որ այս անգամ մասնակիցները գրեթե չեն զիջում իրենց պրոֆեսիոնալ զուգընկերներին: Այնպես որ, սպասում ենք կրքով լի ամառային շոու-ծրագրի’’:

Արիանան եւ Սուրենը


Հաղթողի տիտղոսին արժանանալու հարցում, ինչպես Լեւոն Արոնյանի շախմատիստուհի ընկերուհին է նշել BRAVO.am-ի հետ զրույցում, իրեն կօգնի հիասքանչ զուգընկերը:).“Լավ պարապում եմ, Լեւոնի հետ էլ շատ ենք սիրում պարել: Հուսով եմ, որ նա երբեմն ժամանակ կգտնի ներկա լինել ելույթներիս”,-ասել է Արիանան:

“Քաղաքում” սերիալից Մելոյի դերակատար Գեւորգ Մանուկյանի համար սա պարային բեմադրություններում հանդես գալու առաջին փորձն է.“Ուզում եմ ցուցադրել այն ամենն, ինչ հասցրել ենք պատրաստել: Հետաքրքիր կլինի տեսնել դասախոսիս դեմքը, ով Թատերական ինստիտուտում պարարվեստ էր դասավանդում: Սա յուրահատուկ փորձ է ինձ համար’’:

"Շանթ"-ի եթերում կմեկնարկի "Պարահանդես 4"-ը


“Պարահանդես”-ի պրոդյուսեր Աննա Դավթյանը մեզ հետ զրույցում նշել է, որ նախագծի կազմակերպիչներն անակնկալ են պատրաստել ժողովրդական պարի սիրահարների համար. 2-րդ գալա համերգից սկսած` մասնակիցների պարացանկում կընդգրկվեն նաեւ ժողովրդական պարեր: 4-րդ եթերաշրջանկը կավարտվի օգոստոսին, իսկ հաղթողի համար նախատեսված մրցանակը դեռեւս անակնկալ է:

Տեքստը` Լենա Գեւորգյանի  /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին