11 Օգոստոս 17
Լիա Զախարյան. «Կարեւորն այն է, որ գռեհիկ ոչինչ չկա»
 
 
0

Օրերս Սարոն իր երկրպագուներին հանձնեց նոր` «Խոստանում եմ» տեսահոլովակը, որտեղ գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Լիա Զախարյանը: Սա տեսահոլովակում նկարահանվելու դերասանուհու առաջին փորձն է:

Լիա Զախարյանն ու Սարոն

«Լսելով  սիրելի երգչի անունը, ում երգերը նախքան նրա հետ նկարահանվելը միշտ լսել եմ, հետեւել աշխատանքային գործունեությանը` համաձայնեցի: Հետաքրքրված եւ ոգեւորված էի նոր հերոսուհու կերպարով: Ամենակարեւոր գործոններից մեկն էլ այն է, որ պատիվ էի ունենալու աշխատել ռեժիսոր Արեն Բայադյանի հետ: Հաճույքով ընդունեցի առաջարկը»,- BRAVO.am-ին ասել է Լիան եւ հավելել, որ առաջարկը ստանալիս դեռ չէր գիտակցում` ինչ է լինելու, ինչ են ակնկալելու իրենից եւ ինչ ընթացք կունենան նկարահանումները:

Ռեժիսորի կողմից հերոսուհու կերպարի վերաբերյալ Լիային նախապես խնդիր էր առաջադրվել: Ինչպես ինքն է ասում, նախօրոք պատկերացրել է, թե ինչպիսին պետք է լինի իր խաղը, ինչպես պետք է իր սերն ու ցանկություններն արտահայտի, նայի սիրելիին, ժպտա եւ այլն:

Նկարահանման հրապարակում փորձել է մտածել ու զգալ ինչպես գլխավոր հերոսուհին: Մի շարք սերիալներից եւ հեուստանախագծերից հայտնի դերասանուհին նախապատրաստվել էր նաեւ ֆիզիկապես` մարմնամարզությամբ տեսքի բերելով մարմինը: Գիտեր` որտեղ պետք է տեղի ունենան նկարահանումները, ինչ հագուստով:
Սարոն ու Լիա Զախարյանը

«Նկարահանման հրապարակում առաջին իսկ տեսարանից մտա կերպարիս մեջ ու փորձեցի մատուցել սպասելին: Ռեժիսորի հետ կոնտակտային աշխատանքը շատ էր օգնում: Ես ամբողջովին կերպարի մեջ էի, երկու ականջով դեպի ռեժիսորը` նոր խնդիրներ, ուղղումներ: Երբեմն կերպարից դուրս էի գալիս: Ե՛վ երգչի, ե՛ւ ռեժիսորի ու օպերատորի օգնությամբ կենտրոնանում էի աշխատանքիս վրա: Սիրեցի ինձ այդ կերպարում: Շնորհիվ ոճաբան Արամ Նիկոլյանի, մենք հետաքրքիր, չկրկնվող կերպար ստացանք»,- ասել է դերասանուհին:

Ի դեպ, Լիան անդրադարձել է նաեւ տեսահոլովակում առկա սիրային տեսարաններին: Նրա խոսքերով, կան զգացմունքային պահեր, հպում: Նայել է տեսահոլովակը: Կարեւորն այն է, որ գռեհիկ ոչինչ չկա: Կա անկեղծ զգացմունք, սեր, կիրք, ցանկություն, խենթություն, որը խաղի միջոցով պետք է ներկայացնել: Սա իր աշխատանքն է, եւ ինքը փորձում է աշխատանքի մեջ հնարավորինս պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել:

Լիան նշել է նաեւ, որ Սարոյի հետ ոչ միայն հեշտ, այլեւ չափազանց հետաքրքիր էր աշխատել: Շատ հումորով անձնավորություն է: Ոչ մի վարկյան իրեն լարված չի զգացել, չի բարդույթավորվել: Ակտիվ, հետաքրքիր աշխատանքի ընթացքում նույնիսկ քաղց ու հոգնածություն չի զգացել:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիա Զախարյանը։

 
 
Լիա Զախարյանը

Լիա Զախարյանը

Լիա Զախարյանն ու Սարոն

Լիա Զախարյանն ու Սարոն

Լիա Զախարյանը

Լիա Զախարյանը

Սարոն ու Լիա Զախարյանը

Սարոն ու Լիա Զախարյանը

Լիա Զախարյանն ու Սարոն

Լիա Զախարյանն ու Սարոն

Լիա Զախարյանն ու Սարոն

Լիա Զախարյանն ու Սարոն

Լիա Զախարյանը

Լիա Զախարյանը

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
9616 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: