×


Լիա Զախարյան. «Սիրո հարցում կարեւորում եմ անկեղծությունն ու պարզությունը»

Լիա Զախարյանը 23-ամյակը նշել է 4 օր: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ այս տարի ծննդյան տարեդարձից բացի, նշելու այլ առիթներ է ունեցել.«Այդ օրն իմացա անվճար ուսուցման համակարգ տեղափոխվելուս մասին, ինչպես նաեւ սկսեցի աշխատել «ՄԿՌ մեդիա Արմենիա»-ում` որպես մարկետոլոգ-մենեջեր, արդյունքում աշխատանքային ծնունդ ունեցա»:

Լիա Զախարյանը 23-ամյակը նշել է 4 օր


Դերասանուհին տարեդարձը տոնել է տարբեր մարդկանց հետ ու տարբեր վայրերում. «Նախ նշել եմ ընտանիքիս անդամների հետ, հաջորդ օրը` ընկերներիս հետ, մեկ այլ օր էլ կուրսեցիներիս հետ հավաքվեցինք ամառանոցում:  Շատ լավ ու կրեատիվ ծնունդ ենք արել. մենք էինք խոհարարը, խաղավարն ու ամեն ինչը… Առհասարակ, կողմնակից չեմ ռեստորանային խնջույքներին, դա այնքան էլ իմը չէ»:

Լիա Զախարյանը 23-ամյակը նշել է 4 օր


Լիայի երազանքներն ու նպատակներն այս շրջանում միայն աշխատանքային են, որոնք հույս ունի մոտ ապագայում կիրականանան: Նրանից հետաքրքրվեցինք` ունեցել է ծննդյան օր, որ սիրահարվել է, կամ էլ ինչ-որ մեկն անակնկալով արժանացել է իր ուշադրությանը. «Անձնական հարցերի չեմ ցանկանա պատասխանել: Չի եղել նման դեպք, ինչպես ցանկացած հարցում, սիրո մեջ էլ կարեւորում եմ անկեղծությունն ու պարզությունը»:

BRAVO.am-ը շնորհավորում է Լիային ու երազանքների իրականացում մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Լիա Զախարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին