×


Լիդուշիկը, Անգելինան, Մաշան, “Compass band”-ը եւ ուրիշներ` Դալիթայի ծննդյան տարեդարձին :)

Սեպտեմբերի 19-ին Դալիթան նշել է իր 14-ամյակը :): Պատանի երգչուհին ծննդյան տարեդարձն անցկացրել է նախ համակուրսեցիների, ապա` ընկերների ու ընկերուհիների հետ, որոնք եւս երաժշտական ոլորտից են:

Դալիթայի ծննդյան տարեդարձին


BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարը պատմել է, որ բազմաթիվ շնորհավորանքներ, ծաղիկներ ու նվերներ է ստացել.“Ինքս չեմ ցանկանում առանձնացնել դրանցից եւ ոչ մեկը, սակայն բոլոր հյուրերիս ընկերուհիներիցս մեկի նվերն էր հետաքրքրել. օրիգինալ նկարում պատկերված է իմ եվրատեսիլյան լուսանկարը”:

Դալիթան եւ Լիդուշիկը


Դալիթայի փոխանցմամբ` անգամ այն հրավիրվածները, որոնք ինչ-ինչ պատճառով չեն կարողացել ներկա գտնվել տոնական խնջույքին, ուղարկել են բարեմաղթանքներն ու նվերները.“Շատ շնորհակալ եմ բոլորին նման ուշադրության համար”:

Դալիթան եւ Արմեն Պետրոսյանը` դստեր հետ


BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին` Դալիթային մաղթելով հաջողություններ ինչպես ուսման մեջ, այնպես էլ ստեղծագործական կյանքում, իսկ մեր ընթերցողներին առաջարկում ենք ունկնդրել պատանի երգչուհու` վերջերս թողարկված երգը:

BRAVO.am
Լուսանկարները` Հայկ Սերոբյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին