×


Լիդուշիկի «սիրային հեքիաթը»՝ սառույցի վրա

Տեւական դադարից հետո Լիդուշիկը նոր տեսահոլովակ կներկայացնի, որի մասին պատմել է BRAVO.am-ին՝ տրամադրելով նաեւ լուսանկարներ նկարահանման հրապարակից.«Վերջին հոլովակս 2015-ին թողարկված «Հայաստանի նոր պատանի»-ն է, իսկ նախորդ տարին ինձ համար համերգային էր. ելույթ ունեցա ՀՀ մարզերում եւ Միացյալ Նահանգներում»,-նշել է նա:

Լիդուշիկը՝ նոր տեսահոլովակի նկարահանումներին


Նոր՝ «Սրտում առաջին սեր» երգի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունն ու գործիքավորումն արել է Էդգար Ալեքսանյանը, իսկ ռեժիսորն Արտյոմ Հարությունյանն է.«Սա այն դեպքն է, որ սկզբում տեսահոլովակի միտքն է ծնվել, հետո նոր գրվել է երգը: Ժամանակին մայրս եւ մորաքույրս զբաղվել են գեղասահքով, իսկ երբ անցած տարի հրավեր ստացա երգել Գեղասահքի բաց առաջնությանը, սկսեցի պարապել ու միտք ծագեց սառույցի վրա տեսահոլովակ նկարահանել»:

Լիդուշիկը տեղեկացրել է, որ հոլովակում իր հետ գլխավոր դերում հանդես է եկել գեղասահքի Հայաստանի բաց առաջնության չեմպիոն Սլավա Հայրապետյանը.«Այս նկարահանումներն իրականացան Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի, Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադաշտի եւ «Արվեստ սառույցի վրա» բալետի համույթի շնորհիվ»:

Սլավա Հայրապետյանը եւ Լիդուշիկը


Հատուկ այս հոլովակի համար սառույցի վրա տաղավար է պատրաստվել.«Տարբեր հեքիաթներից մերն ենք ստեղծել: 24 ժամ տեւած նկարահանմանը շատ փոքրիկներ են մասնակցել, ովքեր քնում եւ արթնանում էին տաղավարում: Հետաքրքիրն այն էր, որ ընթացքում օգտվում էինք շուկայի տաղավարի մթերքներից, ուտում անլվա միրգն ու բանջարեղենը, նաեւ հացաբուլկեղենը: Օրվա ավարտին տաղավարում ոչինչ չկար. ամբողջը կերել էինք, թեեւ ընդմիջում էլ էինք արել պարբերաբար:)»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիդուշիկը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին