×


Լիլիթ Ավագյանն ու Քիմ Քարդաշյանի նախկին սիրեցյալն իրենց առաջնեկին են սպասում

Ամերիկացի ֆուտբոլիստ Ռեգի Բուշին լայն ճանաչում բերեց Քիմ Քարդաշյանի հետ ունեցած սիրավեպը: Ռեալիթի շոուների հայազգի աստղն ու Ռեգին միասին են եղել 2007-2010 թվականներին, իսկ բաժանությունից հետո Քիմին փոխարինելու է եկել մեկ այլ հայուհի` Լիլիթ Ավագյանը:

Պարուհի Լիլիթ Ավագյանը


Լիլիթը 25 տարեկան է, Քիմի պես սեւահեր եւ ընդգծված բարեմասնություններով: Պրոֆեսիոնալ պարուհին պատրաստվում է զավակ պարգեւել Քարդաշյանի նախկին “բոյֆրենդին”:

Ռեգի Բուշը եւ Քիմ Քարդաշյանը


Ռեգի Բուշը հարցազրույցներից մեկում նշել է` այլեւս կապ չունի իր նախկին ընկերուհու հետ եւ երջանիկ է, որ հայր է դառնալու.“Դա մեծ պատասխանատվություն ու երջանկություն է ինձ եւ Լիլիթի համար”: 

Ռեգի Բուշը եւ Լիլիթ Ավագյանը


Նշենք, որ Լիլիթ Ավագյանը Միացյալ Նահանգներում բնակվում է 2001 թվականից, իր կարիերան սկսել է որպես բալետի պարուհի: 2008 թվականին նա ճանաչվել է  ԱՄՆ ազգային առաջնության  հաղթող, որից հետո հրավիրվել է ներկայացնել ԱՄՆ-ն լատինաամերիկյան պարերի աշխարհի առաջնությանը: 

Պարուհի Լիլիթ Ավագյանը


Հայ պարուհին նաեւ մասնակցել է  “Dancing with Stars” ամերիկյան հայտնի հեռուստաշոուին: Ներկայում նա բնակվում է Լոս Անջելեսում եւ հանդես է գալիս որպես պարուսույց.“Իմ կիրքն է նայել կյանքին արվեստի այսքան գեղեցիկ արտահայտման միջոցով”:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` hollywoodlife.com


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին