×


Լիլիթ Թոխատյան.«Արդեն սովորել եմ, որ ծնողներս ուշ են տուն գալիս»

Հրանտ Թոխատյանի եւ Լուիզա Ներսիսյանի դուստրը շուտով կներկայանա որպես հաղորդավարուհի: Սեպտեմբերի 13-ից ամեն կիրակի Հանրայինի եթերում կլինի «Հայաստանը մենք ենք» հաղորդումը, որը կվարեն Լիլիթ Թոխատյանն ու Արեգ Գալոյանը: Լիլիթը BRAVO.am-ին պատմել է նկարահանումների ընթացքում ունեցած դժվարությունների, ծնողների հետ հարաբերությունների մասին եւ ոչ միայն:):

Լիլիթ Թոխատյանը եւ Արեգ Գալոյանը


«Հաղորդման շրջանակում մարզեր ենք գնում, ծանոթանում այնտեղի երեխաների հետ, նրանց օգնությամբ գտնում տեսարժան վայրերն ու ներկայացնում հեռուստադիտողներին: Մեծ բավականություն եմ ստանում ընթացքից: Արդեն նկարահանվել ենք Գորիսում, Դիլիջանում, Զվարթնոցում, Խոր Վիրապում եւ այլուր: Ինձ անծանոթ, շատ գեղեցիկ ու հետաքրքիր վայրերում ենք եղել, Արեգն էլ շատ բարի ու զվարճալի է, նա անընդհատ կատակում է»,-ասել է փոքրիկ հաղորդավարուհին:

Լիլիթը խոստովանել է նաեւ, որ դժվարություններ է ունենում նկարահանումների ընթացքում.«Ես վախենում եմ բարձրությունից: Ճոճվող կամրջով անցնելիս մի կերպ հաղթահարեցի վախս ու անցա:): Խոր Վիրապում էլ շատ վախեցա, եւ Արեգը մենակ իջավ փոսը»:

Հրանտ Թոխատյանը եւ Լուիզա Ներսիսյանը` Լիլիթի հետ


Արդեն 4-րդ դասարանի աշակերտուհին ամառային արձակուրդ չի ունեցել. «Կարելի է ասել` նկարահանումների ընթացքում հանգստացա:): Շատ ուժեղ սպասում էի դպրոցին. կարոտել էի դասերս, ընկերներիս: Այժմ դպրոցից տուն եմ գալիս, հաց եմ ուտում, դասերս եմ անում ու սկսում ընկերներիս հետ խաղալ, մինչեւ մաման ու պապան գան: Արդեն սովորել եմ, որ նրանք ուշ են տուն գալիս. փոքր ժամանակ ավելի ուժեղ էի կարոտում»:

Աղջնակը պատմել է, որ նկարահանումներին իրեն ուղեկցում է տատիկը.«Մինչ տեխնիկան կտեղավորեն, ես զանգում ու խոսում եմ ծնողներիս հետ: Միշտ խնդրում եմ, որ շուտ տուն գան, նրանք էլ ասում են` կփորձեն: Երկուսին էլ շատ եմ կարոտում: Վերջերս հայրիկիս հետ կրկես էինք գնացել, մայրիկս չկարողացավ գալ, բայց հետո միացավ մեզ, ու միասին պաղպաղակ ուտելու գնացինք»:

Լիլիթից հետաքրքրվել ենք նաեւ, թե ցանկություն չունի փոքր քույր կամ եղբայր ունենալ. «Չէ, որովհետեւ ես հարազատ երկու եղբայր ունեմ, նրանք մեծ են, բայց շատ լավն են ու ուրախ: Այնպես են ինձ հետ խաղում, որ կարծես իմ տարիքին լինեն»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Առաջին ալիքի եւ Լիլիթի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին