×


Լիլիթ Կարապետյան.«Վախեցա եւ ստեցի, թե ամուսին ունեմ»

Սեպտեմբերի 1-ին որդուն առաջին դասարան է ուղեկցել նաեւ Լիլիթ Կարապետյանը: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ Կարենը երեկ որոշել է այլեւս դպրոց չգնալ, սակայն այսօր առավոտյան մտափոխվել է:).«Ուսուցչուհին ասել է, որ շատ հետաքրքիր երեխա է` ակտիվ, աշխույժ, անընդհատ հարցեր է տալիս եւ փորձում օգնել ընկերներին: Վերջում էլ նրան ասել է` «Ես Ձեզ շատ սիրեցի»»:

Լիլիթ Կարապետյանը որդու հետ


Մեր հարցին, թե երգիչ Դավիթ Թուջարյանը եկել է որդուն դպրոց ճանապարհելու, կամ շնորհավորել է նրան, Լիլիթը պատասխանել է.«Չէ, ես նույնիսկ մոռացել էի: Ես, մայրս ու մորաքույրս ենք տղայիս դպրոց ուղեկցել»:

Արդեն պատմել ենք, որ անծանոթի հետ հեռախոսազրույցից հետո երգչուհին կնքեց որդուն: Հետաքրքրվեցինք` արդյոք այլեւս տարօրինակ զանգեր չի ստանում.«Որոշ ժամանակ լռելուց հետո նա սկսեց անընդհատ զանգել, կամ էլ հաղորդագրություններ գրել` խնդրելով լսել իրեն: Արդեն շատ վախենալու էր, թեեւ կնունքի մասին հուշելու համար շնորհակալություն եմ հայտնել: Վերջ տալու համար նույնիսկ ստեցի, թե ամուսին ունեմ, եւ նրան դուր չի գալիս այդ ամենը, հետո խնդրեցի գործընկերներիցս մեկին ներկայանալ որպես իմ ամուսին, որպեսզի նա այլեւս չզանգի: Հիմա էլ ոչ մի զանգ չեմ ստանում»:

Լիլիթ Կարապետյանի որդին


Ստեղծագործական նորությունների մասին խոսելիս Լիլիթն ասել է, որ առաջիկայում նոր երգ ու տեսահոլովակ կներկայացնի.«Երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, գործիքավորումն արել է Էդգար Ալեքսանյանը, իսկ խոսքերը դեռ պատրաստ չեն: Աշխատում ենք, որ ամեն ինչ գեղեցիկ ստացվի»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/BRAVO.am/
Լուսանկարները՝ Լիլիթ Կարապետյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին