×


Լիլիթ Մարգարյանը տորթի մոմերը փչելուց հետո շտապել է 88-ամյա տատիկի տուն :)

Լիլիթ Մարգարյանը երեկ` մայիսի 20-ին, ընտանեկան եւ աշխատանքային մթնոլորտում տոնել է ծննդյան տարեդարձը: Դիզայներ-մոդելավորողը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ շնորհավորանքների եւ նվերների պակաս չի ունեցել, սակայն իր համար կյանքի լավագույն պարգեւը ամուսինն ու երեխաներն են:):

Լիլիթ Մարգարյանը եւ Գրիգոր Նազարյանը


“Կեսգիշերին մեկ բաժակ կոնյակով ջերմ մթնոլորտում ամուսինս բարեմաղթանքներ հղեց: Իր օգնությամբ անակնկալ էին պատրաստել նաեւ դուստրս եւ որդիս: Աղջիկս գեղեցիկ նկար է նկարել:): Ինձ հաճելի կլինի, եթե նկարելու ջիղը նրան մայրիկի ուղով տանի. շատ կուրախանամ, եթե իմ մասնագիտությունն ընտրի”,-ասել է հոբելյարը:

Առաջին ալիքի երաժշտական պրոդյուսեր, “Թաթա Փրոդաքշն”-ի նախագահ Գրիգոր Նազարյանը սիրելի կնոջ համար փոքրիկ խնջույք է կազմակերպել նաեւ նրա աշխատավայրում. “Բազմիցս ասել եմ, որ գործընկերներիս համարում եմ իմ երկրորդ ընտանիքը: Նրանց հետ եմ անցկացնում օրվա մեծ մասը, կիսում իմ հույզերն ու ապրումները, լավ ու վատ տրամադրությունը: Չեմ կարեւորում մեծ ծնունդները, առաջնային է հարազատ ու ջերմ միջավայրում լավ ժամանակ անցկացնելը”:

Լիլիթ Մարգարյանը նշել է ծննդյան տարեդարձը


Լիլիթ Մարգարյանի խոսքով` իր ծննդյան տոնն առանձնապես չի սիրում.“Պատճառը մեծանալը չէ. ինձ հոգով շատ երիտասարդ եմ զգում, պարզապես խուսափում եմ ավելորդ ուշադրություն գրավելուց, բացի այդ, մեծ ցանկություն ունեմ, որ մարդիկ միմյանց լավ խոսքեր շռայլեն ամեն օր”:

Դիզայներ-մոդելավորողից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ զգեստ է կրել իր ծննդյան օրը:).“Առավոտյան ընտրեցի տոնական վառ հագուստ, սակայն անմիջապես մտափոխվեցի` հասկանալով, որ ինձ այդ կերպարում լավ չեմ զգում: Նախընտրում եմ կրել հանգիստ, հարմար, բայց եւ տարբերվող հագուստ”:

Լիլիթ Մարգարյանը` երեխաների հետ


Տորթի մոմերը փչելու արարողությունից հետո Լիլիթ Մարգարյանը շտապել է իր տատիկի տուն.“Երեկ նաեւ մորական տատիկիս 88-ամյակն էր: Հյուրերիս ճանապարհելուց հետո գնացի նրան շնորհավորելու”:

BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ բարեմաղթանքներին:):

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիլիթ Մարգարյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին