×


Լիլիթ Մուրադյանը եւ Վահե Խանամիրյանը շուտով կամուսնանան :)

Վահե Խանամիրյան-Լիլիթ Մուրադյան հաղորդավարական զույգի հարաբերությունները գործնականից գեղեցիկ կերպով վերածվել են անձնականի: BRAVO.am-ը գեղեցիկ զույգին լուսանկարել է Թումանյանի այգում եւ հետաքրքրությամբ լսել նրանց սիրո պատմությունը:):

Լիլիթ Մուրադյանը եւ Վահե Խանամիրյանը


Ծանոթություն

Վահե. Աշխատանքի անցա Առաջին ալիքում, որտեղ էլ ինձ ներկայացրին Լիլիթին: Մտածեցի` ինչ լավ է, մայրս կուրախանա, որ իմ գործընկերուհին հենց նա է, քանի որ եթերից հավանում էր որպես գեղեցիկ աղջիկ:

Լիլիթ. Հիշում եմ այդ օրը. 25 րոպե ուշացումով մտա այն սենյակը, որտեղ “Առավոտ լուսո”-ի անձնակազմն էր, եւ մեզ ծանոթացրին: Մտածում էի` մի մարդու հետ եմ աշխատելու, ով եթերում ինձ խոսելու հերթ չի տա:):

Վահե. Բայց հետո հասկացավ, որ զիջող տղա եմ:):

Լիլիթ Մուրադյանը եւ Վահե Խանամիրյանը


Համատեղ առաջին եթերը

Լիլիթ. Շատ լարված էինք, քանի որ ուղիղ երեք ժամ եթերում էինք: Ավարտին բոլորը ծափահարում էին եւ շնորհավորում:

Վահե. Հիմա մեր համատեղ աշխատանքն ընթանում է բնականոն հունով:

Ամեն ինչ սկսվեց միասին աշխատանքի գնալուց :)

Լիլիթ. Քանի որ հարեւաններ ենք, Վահեն առաջարկեց ամեն առավոտ միասին աշխատանքի գնալ, ինչը մեզ ավելի մտերմացրեց:

Վահե. Այդքան մոտ ենք ապրել, բայց մինչեւ միասին աշխատելը չենք ճանաչել իրար…

Վահե Խանամիրյանը եւ Լիլիթ Մուրադյանը


Կարոտը լրջացրեց հարաբերությունները :)

Վահե. Օրվա մեծ մասը միասին էինք անցկացնում, նկարահանումներից հետո էլ տուն էի տանում, հաճախ էլ մեր մյուս գործընկերների հետ հանգիստ էինք վայելում Երեւանի ժամանցի վայրերում: 

Լիլիթ. Այո, աշխատանքը մեզ շատ էր կապում, եւ չեղավ առաջին քայլ ասվածը: Վահեն ձմռանը 1 ամսով պետք է մեկներ Նյու Յորք եւ այնքան էր ոգեւորվել այդ փաստից, իսկ ես նյարդայնանում էի… Այդ օրը երեկոյան հասկացա, որ տխրում եմ, ինչ-որ բան այն չէ… Զգացմունքներ էին:):  

Վահե. Իրականում ես էլ էի տխրում… Եվ երբ Միացյալ Նահանգներից վերադարձա, մեր շփման բնույթը փոխվեց:

Լիլիթ Մուրադյանը եւ Վահե Խանամիրյանը


“Նրա կողքին ուրիշ ոչ ոքի կարիքը չունեմ”

Լիլիթ. Մի առիթով ինձ հարցրին` ինչպիսին պետք է լինի իդեալական տղամարդը, ես էլ պատասխանեցի, որ այդպիսին կլինի նա, ում կսիրեմ: Բարդ բնավորություն ունեմ, կարող եմ դիտավորյալ զայրացնել, բայց նա չափազանց հանդուրժող է: Վահեն այն մարդն է, ում ամբողջովին վստահում եմ: Նրա կողքին ուրիշ ոչ ոքի կարիքը չունեմ: Լավ ընկեր է, օբյեկտիվ է գնահատում ցանկացած խնդիր, մեկն է, ում կարող եմ զանգահարել եւ անիմաստ լացել(ծիծաղում է-հեղ.): 

Վահե. Սիրում եմ Լիլիթի ուղղախոսությունը, գրագետ է, կարդացած, խելացի: Նա շատ նրբանկատ է բոլորի հանդեպ, արդար է, ցանկացած հարաբերությունում չունի կողմնապահություն: 

Ինչպե՞ս են հարթվում փոքրիկ տարաձայնությունները

Լիլիթ. Առաջին քայլը հիմնականում անում է Վահեն: Եթե նեղանամ եւ գնամ մի անկյունում նստեմ, կգա կպաչի, եւ ամեն ինչ կանցնի, թե չէ այդպես կնստեմ մի քանի օր:):

Լիլիթ Մուրադյանը եւ Վահե Խանամիրյանը


Ծանոթություն ընտանիքների հետ :)

Վահե. Շատ էի սպասում այդ օրվան. պատասխանատվության մեծ զգացում ունեի: Ամեն ինչ լավ անցավ, ինչը շատ կարեւոր էր ինձ համար: Շատ մտերիմ եմ իր ծնողների հետ:

Լիլիթ. Առաջին անգամ Վահեին հյուր եմ գնացել գործընկերուհու կարգավիճակում: Ամենակարեւորն այն է, որ երկուսիս ընտանիքների դեպքում էլ չկա պաշտոնական պահվածք:

Հ.Գ. Զույգը BRAVO.am-ին հայտնել է, որ պսակադրությունը սարերի հետեւում չէ:):

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին