×


Լիլի Միքայելյանը մայր է դարձել :)

Հայկական սերիալներից ու ներկայացումներից հայտնի Լիլի Միքայելյանի հարսանիքի մասին BRAVO.am-ը պատմել է,  իսկ այսօր ուրախ ենք հայտնել բարի լուր, որ դերասանուհին առաջին անգամ մայրացել է: Նա ամուսնուն` Կառլոս Հարությունյանին, դուստր է պարգեւել:

իլի Միքայելյանն` ամուսնու քույրերի հետ

Լիլի Միքայելյանը


Փոքրիկը ծնվել է օգոստոսի 20-ին` 3կգ քաշով եւ 50 սմ հասակով եւ կրում է հորական տատիկի անունը. ամուսիններն աղջնակին անվանակոչել են Արմինե:

Լիլի Միքայելյանն` ամուսնու հետ


BRAVO.am-ի հետ զրույցում նորաթուխ մայրիկն ասել է, որ ինքն էլ, դուստրն էլ իրենց լավ են զգում.«Երբ աղջկաս գրկեցի, ու նա աչքերիս մեջ նայեց, չեմ կարող բացատրել, թե ինչ կատարվեց. աշխարհը մի տեսակ փոխվեց…»:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին, իսկ նորածին Արմինեին եւ բոլոր փոքրիկներին մաղթում առողջ ու անհոգ մանկություն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Խանդութ Պարույրյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին