×


Լիլուին Իսպանիայում \"գրավիչ առաջարկ\" են արել :)

2013-ը ստեղծագործական առումով Լիլուի համար բուռն տարի է` նոր ձայնասկավառակ, տեսահոլովակներ, համերգային շրջագայություններ, հոկտեմբերին էլ Իսպանիայում էր եւ հայրենիք կվերադառնա առաջիկա օրերին:

Լիլուն


Երգչուհին Կոստա Բլանկայում մասնակցել է ամենամյա նորաձեւության շաբաթին` գալա-համերգին կատարելով ինչպես իսպանական երգեր, այնպես էլ իր երգացանկից ստեղծագործություններ.“Միջոցառմանը մասնակցել է եվրոպական 12 երկիր: Ես եւ “Face Control”-ի հաղորդավար Տիգրան Հարությունյանը, որը ժյուրիի կազմում էր, հրավերը ստացել էինք Իսպանիայում հայկական համայնքի նախագահ Հասմիկ Քոչարյանից”:

Լիլուն


Լիլուն BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ իրեն մեծ ոգեւորությամբ են ընդունել, տեղի հայերի աչքերում էլ հայկականի հանդեպ կարոտ է տեսել.“Նշեմ նաեւ, որ հատուկ մրցանակի եմ արժանացել ելույթիս համար, իսկ “Costa Blanca Fashion Week”-ի գլխավոր կազմակերպիչ Sukier-ը գրավիչ առաջարկ է արել, բայց այդ մասին կխոսեմ ավելի ուշ”:

Լիլուն


Երգչուհին գործնականը համատեղել է հանգստի հետ, այսօր էլ շարունակում է ծանոթանալ Իսպանիայի ճարտարապետական կոթողներին եւ տեսարժան վայրերին, եղել է Բարսելոն, Ալիկանտե եւ Բենիդորմ քաղաքներում.“Ամենից շատ տպավորվել եմ իսպանացիների ջերմությունից. հայերին շատ նման են, մի տեսակ տաքություն եմ զգում”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիլուի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին