×


Լիլուն, Անահիտը եւ այլք երգել են “Ամարաս”-ի համերգին:)

“Արամ Խաչատրյան” համերգասրահում հուլիսի 15-ին, տեղի է ունեցել “Ամարաս”-ի հաշվետու համերգը: Պարային համույթի` 4-ից 28 տարեկան սաները հանդես են եկել հայտնի բեմադրություններով, նաեւ պրեմիերաներով: Շուրջ 19 տարի գործող խմբի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանն այս անգամ եղել է հետնաբեմում` հետեւելով իր աշակերտների բեմելներին, եւ միայն ավարտին է բեմ բարձրացել:

Վիկա Մարտիրոսյանը` դստեր հետ


Երկու բաժնից կազմված համերգին երգել են Անահիտ Շահբազյանը, Լիլուն, Նորայր Մելքոնյանը, Անգելինա Գասպարյանը եւ Վիկայի 4-ամյա դուստրը` Նանուլը. “Աղջիկս իրականացնում է իմ` երգելու երազանքը: Ուրախ կլինեմ, եթե կարողանա հասուն տարիքում էլ գեղեցիկ երգել: Երեկ իր առաջին ելույթն էր”:

Լիլուն


“Աշակերտներիս ելույթից գոհ եմ: Ուսումնական տարվա ավարտին միշտ մեր աշխատանքը ցույց ենք տալիս ծնողներին”,-BRAVO.am-ին ասել է Վիկա Մարտիրոսյանը եւ տեղեկացրել, որ “Ամարաս”-ը ներկայացնում է ինչպես հայկական ժողովրդական, այնպես էլ ռուսական, ուկրաինական, վրացական, ռումինական եւ այլ ազգերի պարեր:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին