×


Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը

Լիկա Սալմանյանը երեկ դարձել է 21 տարեկան: Առաջին ալիքի «Կյանքը շարունակվում է» ֆիլմաշարի դերասանուհին BRAVO.am-ին ասել է, որ ծննդյան տարեդարձը լի է եղել երջանիկ պահերով, իսկ ամենայուրահատուկ նվերը մատուցել է ընտրյալը:

Լիկա Սալմանյանը


«Սիրելիիս անակնկալը պատուհանիս տակ տպավորիչ սերենադի տեսքով էր: Հենց նա է առաջինը շնորհավորել, ու միասին նշել ենք կեսգիշերին: Թեեւ վատառողջ էր, ամեն ինչ արեց ինձ հաճելի օր պարգեւելու համար»,-պատմել է հոբելյարը եւ հավելել, որ մտերիմների ու գործընկերների հետ էլ լավ ժամանակ է անցկացրել երեւանյան ակումբներից մեկում:

Լիկա Սալմանյանը եւ Աշոտ Սարգսյանը


Լիկան խոստովանել է, որ տարեդարձի գեղեցիկ տորթն ինքն է ընտրել` այն հատուկ համապատասխանեցնելով իր զգեստի հետ, իսկ մոմերը փչելիս մտապահել է, որ այս տարվա ձեռքբերումները կայուն լինեն.«Նաեւ ցանկանում եմ, որ այն մարդիկ, ովքեր իմ կողքին են, լինեն երջանիկ ու սիրով շրջապատված, ինչպես ես եմ ինձ զգում իրենց շնորհիվ»:

Լիկա Սալմանյանը


BRAVO.am-ը եւս միանում է բոլոր շնորհավորանքներին:): 

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին