«Հարազատ թշնամի» սերիալի ավարտից հետո Ուկրաինա մեկնած Լիկա Սալմանյանն օրեր առաջ վերադարձել է Հայաստան: BRAVO.am-ի հետ զրույցում նա ասել է, որ հայրենիք վերադառնալու առիթը միայն գործնական առաջարկները չեն. «Օտարության մեջ ես խեղդվում եմ: Կարոտում եմ Հայաստանը, ընկերներիս, մտերիմներիս ու ծանոթներիս: Այստեղ ամեն բան իմն է, իսկ Ուկրաինայում ինձ կաշկանդված եմ զգում»:
Լիկա Սալմանյանը
Լիկան նշել է` եթե մայրիկն արտերկրում չապրեր, երբեք տեւական ժամանակով Հայաստանից չէր մեկնի.«Կարոտն է ինձ ստիպում պարբերաբար լքել հայրենիքս: Մայրս շատ ծանր է տանում մեր բաժանումները, դրա պատճառով հաճախ ենք վիճում, բայց սա իմ որոշումն է, ինքն էլ հարգում է այն»:
Լիկա Սալմանյանը` մայրիկի հետ
Սերիալային դերասանուհու փոխանցմամբ` առաջիկա ամիսներին հանդես կգա նոր հեռուստածրագրերում. «Լավ հանգստացել եմ, այժմ կրկին աշխատելու ժամանակն է: Մի քանի առաջարկ ունեմ, որոնք դեռ քննարկման փուլում են: Մինչեւ աշուն դարձյալ էկրաններին կլինեմ»:
BRAVO.am
Լուսանկարները` Լիկա Սալմանյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի


×
25,763






