×


Լիկա Սալմանյան.«Սիրում եմ, այդ պատճառով իմ հոգում էլ գարուն է»

Սերիալներից եւ հեռուստատեսային այլ նախագծերից հայտնի Լիկա Սալմանյանն այս շրջանում զբաղված է իր նորաբաց գեղեցկության կենտրոնի աշխատանքներով, որտեղ էլ օրերս BRAVO.am-ը լուսանկարել է նրան եւ զրուցել գործունեությունից, ապագա պլաններից, կանանց մեկամսյակից եւ իր անձի շուրջ հյուսված ասեկոսեներից: 

Լիկա Սալմանյանը


- Կանանց մեկամսյակն իր ընթացքի մեջ է: Հաճոյախոսությունների, անակնկալների եւ ուշադրության առումով այն շա՞տ է տարբերվում մյուս ամիսներից:

-Անշուշտ, հետաքրքիր եւ լավ է, որ տղամարդկանց ուշադրությունը կանանց հանդեպ մեկամսյակին ավելանում է, բայց կարծում եմ, որ այդ անակնկալներն ու հաճոյախոսությունները պետք է միշտ լինեն:

-Նվերներ հաճա՞խ եք ստանում, թե՞ մեկամսյակն այս առիթով ամենասպասված ժամանակահատվածն է:
-Ինձ շրջապատող մարդկանց համար պարտադիր չէ տոն լինի: Մեզ համար շատ սովորական է, երբ առանց առիթի կարող ենք նվերներ անել մեկս մյուսին:

-Տարվա այս եղանակին Ձեր հոգում ինչպիսի՞ եղանակ է:):
-Սիրում եմ, այդ պատճառով իմ հոգում էլ գարուն է (Լիկան սիրելիի մասին չցանկացավ ավելին ասել.- հեղ.):

Լիկա Սալմանյանը


-Նոր բիզնես եք հիմնել: Ճի՞շտ են խոսակցությունները, թե գեղեցկության սրահը Ձեր սիրելին է նվիրել:
-Ունեմ նպատակներ, որոնք միշտ իրականության եմ վերածում: Ձեռքբերումներս իմ աշխատանքներն են, իսկ մարդիկ թող խոսեն: Միշտ անհիմն խոսում են նրանք, ովքեր իրենց կյանքում ոչնչի չեն հասել սեփական ուժերով: Նրանց ենթագիտակցության մեջ միայն խոսելն է, ոչ թե գործելը:

-Հե՞շտ է ղեկավարել, հմտություններ ունե՞ք:
-Յուրաքանչյուր աշխատանք ունի իր բարդությունները, սակայն դրանք ստեղծված են հաղթահարելու համար:

-Աշխատավայրում ավելի շատ ղեկավա՞ր եք, թե՞ ընկեր:
-Առաջնահերթ ընկեր եմ, սակայն աշխատանքը մնում է աշխատանք:

Լիկա Սալմանյանը


-Այլեւս բացառո՞ւմ եք վերադարձը նկարահանման հրապարակ:
-Իհարկե, ոչ: Մեկը մյուսին չի խանգարի: Ավելին, կան առաջարկներ, որոնք դեռ քննարկման փուլում են:

-Չե՞ք կարոտել նկարահանումները:

- Զբաղվածությունս շատ է եւ չեմ հասցնում կարոտել նկարահանման հրապարակը, սակայն չեմ բացառում, որ շուտով կլինեմ եթերում:

- Ի՞նչ է անհրաժեշտ Ձեզ լիակատար երջանկության համար:
-Կարծում եմ` լիակատար երջանկություն չկա, կան երջանիկ պահեր: Իմ կյանքում յուրաքանչյուր օր երջանիկ պահեր լինում են:

- Եթե ետ նայեք եւ փորձեք համեմատել անցյալն ու ներկան, ինչպիսի՞ն էիք նախկինում եւ այսօր: Մտածելակերպը, երազանքներն ու նպատակներն արդյո՞ք շատ են փոխվել:
-Յուրաքանչյուր մարդ փոխվում է օր օրի: Ապրում ենք, նշանակում է` ունենք եւ նպատակներ եւ երազանքներ: Իրականացնելով դրանք` ստեղծում եմ նորերը:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Զգեստը` Արփինե Կոշտոյանի
Նկարահանումն իրականացվել է Salma գեղեցկության կենտրոնում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW