×


Լուիզան, Նազենին, Արսենը, Նոննան, Անին, Հասմիկը եւ ուրիշներ` Կամերային թատրոնի տոնական ֆոտոշարքում

Երեւանի կամերային թատրոնը Նոր տարվա առթիվ պատրաստել է բացիկներ դերասանական կազմի լուսանկարներով, որոնք այժմ փակցված են թատրոնի պատկերասրահում: Ֆոտոշարքին մասնակցել են դերասաններ Լուիզա Ներսիսյանը, Քեթրին Մանասյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Նոննա Գրիգորյանը, Անի Լուպեն, Արսեն Գրիգորյանը, Ռիչարդ Մադլենյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Հասմիկ Դանիելյանը, Սենիկ Բարսեղյանը, Էվա Խաչատրյանը, Արշալույս Հարությունյանը եւ այլք:

Երեւանի կամերային թատրոնի անձնակազմը


Բեմադրիչ Լուսինե Երնջակյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է ֆոտոշարքի մասին եւ ամփոփել թատրոնի` 2014 թվականի ձեռքբերումները.“Ամեն տարի տոնական բացիկներ ենք ուղարկում մեր գործընկերներին, այս անգամ էլ դրանք մեր լուսանկարներով են: Անձնակազմով նաեւ պատրաստել ենք մի քիչ արտասովոր տոնածառ. այս տարի թատրոնը տոնական է հագնված”:

Լուսինե Երնջակյանը


2014-ի ընթացքում թատրոնն ունեցել է մի քանի պրեմիերա` “Սիրային քառանկյունի”, “Անտեր Ground”, “Համլետ 313”, “Քիթ_Cut”, “Սկոտչ եւ վիսկի” ներկայացման կազմով էլ մեկնել են Միացյալ Նահանգներ, նաեւ ներկայացել գյումրեցի թատերասերներին, իսկ Հայոց ցեղասպանության մասին “Խավարում” կարճամետրաժ ֆիլմը մասնակցել է իտալական փառատոնի:

Մխիթար Ավետիսյանը


Ավանդույթի համաձայն` Կամերային թատրոնի անձնակազմը հունվարի 2-ին հավաքվում է գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի տանը, այս տարի էլ որոշել են հունվարի 5-ին տոնը շարունակել Ծաղկաձորում.“Իհարկե, չենք կարողանում ամեն տարի մեզ թույլ տալ մայրաքաղաքից դուրս հավաքվել, բայց պլանավորել ենք նման միջոցառում կազմակերպել: Մենք կապված ենք իրար, անգամ մի տարի դեկտեմբերի 31-ի գիշերը հավաքվել էինք թատրոնում: Փորձում ենք առիթներ գտնել միասին նշելու համար”, -պատմել է Լուսինեն:

Եվա Խաչատրյանը


Նրա փոխանցմամբ` հաջորդ տարի նախատեսվում է “Սկոտչ եւ վիսկի” ներկայացման մոտիվներով նկարահանված գեղարվեստական ֆիլմի եւ երեք ներկայացման պրեմիերա: Հանդիսատեսին կմատուցվի երաժշտական կատակերգություն, սիրային-լիրիկական բեմադրություն Լուիզա Ներսիսյանի եւ Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ, ինչպես նաեւ “Սիրո խոստովանություն Երեւանին” հոռետեսական կատակերգությունը:

BRAVO.am
Լուսանկարները` Կամերայի թատրոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին