×


Լուիզա Ղամբարյանը` Հունաստան մեկնելու եւ հեռուստատեսային նորության մասին

Լուիզա Ղամբարյանի մասնակցությամբ նոր` «Չի եղել գիշեր, որ չի լուսացել» ներկայացման փորձերի մասին BRAVO.am-ը պատմել է: Առաջիկա օրերին կայանալիք պրեմիերայից հետո դերասանուհին ամուսնու եւ դստեր հետ կմեկնի ճամփորդության:

Լուիզա Ղամբարյանը


Մեզ հետ զրույցում Լուիզան ասել է, որ աշխատանքային գերզբաղված առօրյայից հետո սա իրենց համար վաստակած արձակուրդ կլինի.«Ինչպես միշտ, գերադասել ենք ծովափնյա հանգիստը` համեմված նոր մեկ-երկու տեսարժան վայրերով: Այս տարի նախապատվությունը տվել ենք Հունաստանի Ռոդոս կղզուն, կարծում եմ` նաեւ Աթենքը կտեսնենք»:

Լուիզա Ղամբարյանը` դստեր հետ


Դերասանուհին նշել է նաեւ, որ սեպտեմբերից հանդես կգա հեռուստատեսային նոր նախագծում.«Սերիալ չէ, բայց այդ մասին կխոսեմ ավելի ուշ»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Լուիզա Ղամբարյանի արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW