×


Լուիզա Ղամբարյանի խոստովանությունը եւ Սոֆի Դեւոյանի համերգի հետաքրքիր մյուս դրվագները

Սոֆի Դեւոյանի Պարի եւ հոգու թատրոնը ներկայացել է կանանց մեկամսյակին նվիրված համերգով։ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած համերգը նվիրված էր նաեւ Սուրբ Հարության տոնին. մեկնարկին փոքրիկ պարողները հանդիսականներին բաժանել են խորհրդանշական հավկիթներ։

Ֆորշը, Լուիզա Ղամբարյանը, Վահագն Գրիգորյանը, Սոֆի Դեւոյանը եւ Զարուհի Բաբայանը


Համերգը վարող դերասանուհի Լուիզա Ղամբարյանը եւ հումորիստ-հաղորդավար Վահագն Գրիգորյանը երեկոն սկսել են կատակներով։ Վերջինս ակնարկել է, թե ինչպես կարող է Սոֆի Դեւոյանի նախկին ամուսնու ներկայիս կինը վարել պարուհու խմբի համերգը` «Դու իրո՞ք այսօր այստեղ պիտի լինեիր։ Կարո՞ղ է շփոթել ես»: Ինչին ի պատասխան, Լուիզան հայտնել է.«Քեզ եւ բոլոր հետաքրքրասերներին ասեմ, որ Սոֆան ինձ հարազատ մարդ է, մենք շփվում ենք, կիսվում իրար հետ։ Վահագն, հին մտածելակերպ ունես, գուցե ես այստեղ եմ, որ փոխեմ այդ մտածելակերպը, քանդեմ այդ կարծրատիպը։ Ես դեռ տարիներ առաջ հիացած եմ եղել Սոֆի Դեւոյան պարուհով, գնահատել եմ նրա կանացիությունն ու աննկարագրելի բեմական հմայքը», -խոստովանել է դերասանուհին, եւ հետո նրանք հայտարարել են առաջին պարային համարը՝ «Զանգեզուր»։

Վահագն Գրիգորյանը եւ Իռեն Ուլիխանովան


Պարային բեմադրությունները ներկայացվել են Խաչատուր Ավետիսյանի, Առնո Բաբաջանյանի, Ժաննա Բլբուլյանի եւ այլ կոմպոզիտորների երաժշտությունների ուղեկցությամբ։ Թատրոնի մենապարուհի եւ պարուսույց Իռեն Ուլիխանովայի սաները հանդես են եկել պրեմիերայով` պարելով կատակ-պար եւ ջազային պար, իսկ «Արմելադ» խմբի աղջիկները նորովի ներկայացրել են «Յարխուշտա»-ն։

Պարի եւ հոգու թատրոնի ամենահայտնի՝ ձեռքերով “Մանրանկարչություն” պարային համարն ուղեկցվել է բարձր ծափերով, երբ բեմում հայտնվել է Սոֆի Դեւոյանը։ Նաեւ մենապարով ներկայացել է նրա թոռնուհին՝ Սոֆի Դեւոյան կրտսերը։
Շուրջ երկու ժամ տեւողությամբ համերգին ելույթ են ունեցել Զարուհի Բաբայանը, Ֆորշն իր երեւանյան երգերով, Մհերը ռուսալեզու նոր երգերով, երաժիշտներ Կարենն ու Սեւակը դաշնամուրային կատարումներով։

Սոֆի Դեւոյանը` հարսի` Զարուհի Բաբայանի եւ թոռնուհու հետ


Սոլո տանգոյով ներկայացել է Իռեն Ուլիխանովան, համերգավար ամուսինը պարը նվիրել է ինքն իրեն եւ ավարտին համբուրել կնոջը:)։ Համերգի կազմակերպիչները նվերներ են հանձնել երգիչներին, նաեւ հանդիսականներից մեկին՝ յոթերորդ կարգի 3-րդ նստատեղն ընտրած Էդգարին։

Տոնական համերգը եզրափակվել է Զարուհի Բաբայանի եւ նրա երգի ստուդիայի սաների ելույթով, ներկաները ծափահարություններով եւ ծաղիկներով ճանապարհել են օրվա հերոսներին։

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին