×


Լուիզա Ներսիսյան՝ նոր ֆոտոշարք եւ մերժված առաջարկներ

Լուիզա Ներսիսյանը նոր ֆոտոշարք ունի եւ այն առաջինը տրամադրել է BRAVO.am-ին՝ տեղեկացնելով, որ համագործակցել է դիմահարդար-վարսահարդար Լիլիթ Խուրշուդյանի հետ, լուսանկարիչն էլ Աստղիկ Միրաքյանն է:

Լուիզա Ներսիսյանը


«Շատ առաջարկներ մերժել եմ, իսկ սա ընդունեցի, որովհետեւ գաղափարը հավանեցի: Լիլիթը որոշել էր իր ձեռագրով ներկայացնել դերասանուհիներին: Նախագծին մասնակցել եմ Լուիզա Ղամբարյանի, Էվելինա Շահիրյանի,  Ռուզան Վիթ Մեսրոպյանի եւ Հասմիկ Տեր-Կարապետյանի հետ, որոնց շատ սիրում ու գնահատում եմ»,-պատմել է նա:

Կամերային թատրոնի դերասանուհին նշել է, որ առաջիկայում ինքն ու Արշո Հարությունյանը հանդես կգան նոր ներկայացումում, որի մտահղացումը Լուսինե Երնջակյանինն է.«Դեռ կերպարները ճանաչելու փուլում ենք, ինչն ամենակարեւորն է: Դրանից հետո խաղալն ավելի հեշտ է ստացվում»:

Լուիզա Ներսիսյանը


Լուիզան այս պահին հարաբերական դադարի մեջ է.«Մի շարք  առաջարկներ մերժել եմ, որովհետեւ այժմ փորձում եմ հասկանալ՝ ինչ եմ ուզում. այս շրջանում ավելի շատ զբաղված եմ ինքնաճանաչողությամբ, ամփոփում եմ անցած տարիների «պլյուսներն» ու «մինուսները»՝ հասկանալու՝ իրապես ինչ եմ ուզում ներկայացնել: Այս դադարը ճիշտ է հաջորդ հետաքրքիր քայլն անելու համար»:

Լուիզա Ներսիսյանը


Դերասանուհին «Նայիր աչքերիս մեջ» ներկայացման կազմում մարտի 26-ին եւ ապրիլի 2-ին կներկայանա Միացյալ Նահանգների հայ հանդիսատեսին. «Այնտեղ արդեն մեկ անգամ խաղացել ենք Սոս Ջանիբեկյանի, Անահիտ Ավանեսյանի եւ Վահիկ Փիրհամզեիի հետ, ով նաեւ սցենարի հեղինակն ու ռեժիսորն է: Արժեհամակարգերի բախման մասին հետաքրքիր գործ է. ԱՄՆ-ում ապրող ընտանիք են ներխուժում իմ՝ մոսկվաբնակ հայի եւ հայաստանցի Սոսի կերպարները: Զվարճալի պահերով հագեցած ներկայացում է, որի ընթացքում խոր հոգեբանական երկխոսություններ են լինում: Շատ կարեւոր է, որ Վահիկը կարողանում է հայելի պահել հանդիսատեսի առջեւ, եւ նրանք հաճախ իրենց են տեսնում բեմում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Աստղիկ Միրաքյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին