23 Դեկտեմբեր 16
Լուսին՝ Նոր տարին ԱՄՆ-ում դիմավորելու, մայրանալու եւ նոր ոճի մասին
 
0

Լուսիի «Best of Me» երգի տեսահոլովակի առաջին կադրերը ներկայացրել ենք նախորդ ամիս:  Այսօր արդեն նոր աշխատանքը հասանելի է համացանցում, եւ նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ բացասական կարծիքներ դեռ չի լսել. «Ուրախ եմ, որ մարդիկ գնահատում եւ ուժ են տալիս, որ նույն տեմպով շարունակեմ։ Դեռ չգիտեմ՝ երգը կոմերցիոն առումով ինչ հաջողություն կունենա, բայց դրական արձագանքներն արդեն ձեռքբերում եմ համարում»։

Լուսիի «Best of Me» տեսահոլովակի նկարահանումներին

Լուսինե Աղաբեկյանը փոխել է բեմական անունն ու երգերի ոճը, ինչը բացատրում է նոր լսարան ունենալու հետ.««Հիմա» երգից հետո թողարկել եմ անգլալեզու երգեր։ Շարունակելու եմ այս ոճում երգել, այն ավելի գեղեցիկ է հնչում անգլերեն: Բացի այդ նպատակ ունենք Հայաստանից դուրս աշխատել, այդ պատճառով բեմական անունս էլ փոխվել է»։

Խոսելով «Դեպի Եվրատեսիլ»-ում եզրափակիչ փուլ չհասնելու մասին՝ նա հայտնել է. «Եթե մրցույթի ես մասնակցում, ամեն արդյունքի էլ պետք է սպասես։ Կարծում եմ՝ պատվով ներկայացա, փորձում էի լավ ելույթ ունենալ, արդեն նշանակություն չունի՝ որ փուլում դուրս մնացի։ Դեռ չգիտեմ, հաջորդ տարիներին կրկին կփորձեմ ուժերս, հետագայում պարզ կլինի. չեմ կարող ասել, թե ինչ կլինի ինձ հետ»։
Լուսիի «Best of Me» տեսահոլովակի նկարահանումներին

Երգչուհին Արամ MP3-ի, Էրիկի հետ 2017 թվականը կդիմավորի ԱՄՆ-ում՝ ելույթ ունենալով Լոս Անջելեսում.«Տոնածառն անպայման տանը զարդարելու եմ, նոր միայն մեկնեմ։ Տոներն այնտեղ միասին կնշենք ու կվերադառնանք։ Հաջորդ տարվա հետ կապված ունեմ նոր նպատակներ, աշխատանքներն արդեն սկսել ենք»։

Մեր հարցին՝ արդյոք ընտանիքում սպասվում է համալրում, Լուսին պատասխանել է.«Ամեն բան իր ժամանակն ունի, միշտ ասում եմ՝ երբ Աստված կամենա։ Երբ մայրանամ, կարծում եմ՝ հոգեպես պատրաստ կլինեմ նոր կարգավիճակիս։ Առհասարակ, մայրությունը կնոջ կյանքում ամենահաճելի երեւույթն է, ինձ համար եւս այդպես կլինի»։

BRAVO.am
Լուսանկարները՝  Լուսիի արխիվից եւ BRAVO.am-ի

Արամայիս Հայրապետյանը եւ Լուսի Աղաբեկյանը

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
15210 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: