×


Լուսինե Թովմասյանը, Մանո Գրիգորյանը, Արամ Նիկոլյանը եւ այլք` չեխ դիզայներ Ալիս Աբրահամի ֆեշն-շոուին:)

Չեխ դիզայներ Ալիս Աբրահամը երեկ` ապրիլի 29-ին, իր աշխատանքները ներկայացրել է հայ հանրությանը: Երեւանյան “Առագաստ” սրճարանում կազմակերպված ցուցադրությանը ներկա են եղել ինչպես մի շարք նկարիչ-մոդելավորողներ, այնպես էլ շոու-բիզնեսին առնչվող այլ հյուրեր:

Չեխ դիզայներ Ալիս Աբրահամը


Համերգային եւ նորաձեւության հատվածները համակցված էին. մոդելների քայլքի ընթացքում երգել են Նարե Գրիգորյանը, Անահիտ Շահբազյանը, Ջորջը, Մանեն եւ Օքսաննան: Չորս մոդելը եւ դիզայները ցուցադրել են 17 զգեստ:

Ցուցադրությունից առաջ չեխ դիզայները BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ փորձել է ստեղծել գունեղ, սեքսուալ ու կանացի զգեստների հավաքածու. “Սովորաբար, ես որպես մոդել պոդիում չեմ բարձրանում, բայց կազմակերպիչներն ինձ առաջարկեցին այս անգամ աղջիկների շարքում լինել”:

Չեխ դիզայներ Ալիս Աբրահամի ֆեշն-շոուին


Հայաստանում առաջին անգամ գտնվող Ալիս Աբրահամը որոշել է հաջորդ անգամ ամուսնու եւ երեխայի հետ գալ այստեղ.“Երբ Երեւանում ցուցադրություն անելու առաջարկ ստացա, անակնկալի եկա, ամեն ինչ արագ ստացվեց, մտածեցի` ինչո՞ւ ոչ, կարելի է փորձել: Շատ հավանեցի հայերի ջերմ վերաբերմունքը, ինչպես նկատեցի, բարեսիրտ եք, մյուս անգամ ընտանիքիս հետ կգամ:)”:

Դիզայներն իր գործունեությունը ծավալում է Մոնակոյում, Պրահայում, հաճախ է լինում Հոնկոնգում.“Այնտեղ հիմնած ընկերություն եւ շատ գործընկերներ ունեմ, բայց իմ նոր խանութ-սրահը բացել եմ Պրահայում: Հիմա աշխատում եմ գոտիների եւ պայուսակների հավաքածուի ստեղծման վրա”:

Չեխ դիզայներ Ալիս Աբրահամի ֆեշն-շոուին


Միջոցառման կազմակերպիչներն էին հաղորդավարուհի-երգչուհի Արմինե Գրիգորյանը, Օլգա Ռուսակովան, Արսեն Հարությունյանը եւ Աննա Կոստանյանը. “Օլգան շատ հայասեր կին է, Արցախյան ազատամարտի տարիներին մասնակցել է ցույցերին. նա արդեն 16-17 տարի ապրում է Պրահայում եւ մոդելային գործակալություն ունի: Հիմա էլ հաճախ է գալիս Երեւան եւ բիզնես աշխարհի մարդկանց հրավիրում այստեղ: Նրա նախաձեռնությամբ էլ այս անգամ հյուրընկալել ենք Ալիս Աբրահամին”,-նշել է Արմինե Գրիգորյանը:

Ստորեւ առաջարկում ենք լուսանկարների միջոցով գնահատել չեխ դիզայների “մտքի թռիչքը”:):

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին