Երեւանյան բացօթյա սրճարաններից մեկում օրեր առաջ իսկական մանկական տոնախմբություն էր, իսկ առիթը Լուսինե Թովմասյանի եւ Արթուր Հովհաննիսյանի դստեր՝ 6 ամսական Արինայի ատամհատիկն էր:
BRAVO.am-ի հետ զրույցում գեղեցկուհին նշել է, որ օրը հիանալի է անցել. խնջույքին հրավիրել էին իր եւ ամուսնու հարազատներին ու ընկերներին: Նա տեղեկացրել է, որ ատամհատիկի բուն արարողության ժամանակ դուստրը միանգամից երկու մասնագիտություն է ընտրել` հաշվապահ եւ գրող:
Լուսինե Թովմասյանի դստեր ատամհատիկին
Երիտասարդ մայրիկը միջոցառման համար անհրաժեշտ աքսեսուարներն ընտրել էր սպիտակի եւ մանուշակագույնի համադրությամբ, ինքն ու Արինան էլ այդ գույնի զգեստներով են եղել:):
BRAVO.am
Լուսանկարները՝ Լուսինե Թովմասյանի անձնական արխիվից


×
21,393





