×


Լուսինե Թովմասյանի ընտանիքի զարդարած տոնածառն ու սպասվելիք ուղեւորությունը :)

Լուսինե Թովմասյանի ընտանիքում նախատոնական տրամադրություն է, նրանց տոնածառը զարդարված է դեկտեմբերի 1-ից։ Ամուսինը՝ Արթուրը, տեղադրել է լույսերը, Լուսինեն էլ զարդարել է.«Արիանան հայրիկին օգնում էր։ Ի սկզբանե մտածում էի փափուկ խաղալիքներ կախել, որ չկոտրի, բայց մոտ չի գալիս ու չի վերցնում, այլ ուշադիր նայում ու հերթով պատմում է խաղալիքների մասին»։

Լուսինե Թովմասյանի դուստրը


30-ամյա գեղեցկուհու համար 2016 թվականի ձեռքբերումները կապված են ընտանիքի ու առաջնեկի հետ.«Աղջկաս համար կարեւոր փուլ է. արդեն սկսել է խոսել, յուրաքանչյուր բառ կրկնում է եւ կարողանում է բացատրել իր ցանկացածը։ Շաբաթական երեք անգամ հաճախում է մանկական զարգացման կենտրոն»։

Լուսինե Թովմասյանն՝ ամուսնու եւ դստեր հետ


Նրանք Նոր տարին ընտանիքով կդիմավորեն Միացյալ Նահանգներում, որտեղ նաեւ կնշեն աղջնակի 2-ամյակը.«Մեկ շաբաթից կմեկնենք Վաշինգտոն, քանի որ Արթուրի մայրն ու եղբայրը կնոջ հետ հիմա այնտեղ են։ Իմ հարազատների, քրոջս՝ Իրինայի երեխաների նվերները նախապես կթողնեմ իրենց տան եղեւնու տակ։ Մոտ մեկ ամիս կմնանք ԱՄՆ-ում»։

Լուսինե Թովմասյանը


Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Լուսինեն ասել է.«Կարծում եմ՝ ինձ համար աշխատանքային տարի կլինի, բայց անելիքներս դեռ հստակ չեմ որոշել։ Երբեմն մասնակցում եմ հագուստի ցուցադրությունների, բայց դա աշխատանք չեմ համարում, իմ հոբբին է, որը սիրով անում եմ։ Իրինայի հետ միջոցառումների կազմակերպման ընկերություն ունենք, իմ չափով օգնում եմ նրան, բայց աշխատանքի մեծ մասը նրա ուսերին է դրված։ Կփորձեմ նոր ծրագրեր իրականացնել»։

BRAVO.am
Լուսանկարները` Լուսինե Թովմասյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին