×


Լուսինե Թովմասյանն՝ ամուսնու հետ

Լուսինե Թովմասյանն ԱՄՆ քաղաքացիություն է ստացել

Լուսինե Թովմասյանի ընտանիքում նախատոնական տրամադրություն է։ Նախորդ Ամանորը Վաշինգտոնում նշելուց հետո, 2018 թվականը նրանք իրենց դստեր հետ կդիմավորեն Ծաղկաձորում։

Ի դեպ, Լուսինեն մեկ ամիս առաջ ստացել է ԱՄՆ քաղաքացիություն: Գեղեցկուհին BRAVO.am-ին հայտնել է, որ Հայաստանից հեռանալու մտադրություն չունի.«ԱՄՆ տեղափոխվելու նպատակ չունենք։ Քանի որ ամուսինս այդ երկրի քաղաքացի է, երեխաս եւս ունի անձնագիր, հերթը հասավ ինձ։ Աղջիկս ծնվել է Երեւանում, բայց միանգամից ստացել է ԱՄՆ քաղաքացիություն»։

Լուսինե Թովմասյանն ԱՄՆ քաղաքացիություն է ստացել


Լուսինեի համար այս տարվա ձեռքբերումներից մեկը վերադարձն է հեռուստաեթեր: Նա Ավո Խալաթյանի հետ վարում է «Բարի լույս» ժամանցային ծրագիրը, տոնական օրերից հետո կշարունակի աշխատանքը.«Այժմ ամանորյա նկարահանումներ ենք իրականացնում, մեկ շաբաթ հանգստանալուց հետո կվերադառնանք ուղիղ եթեր»։

Լուսինե Թովմասյանի դուստրը


Նա սոցիալական ցանցերի իր էջերում հաճախ տեղադրում է դստեր տեսանյութերը, որոնցում աղջնակը պարում է, երգում, ցուցադրությունների մասնակցում, սակայն մայրիկը չի շտապում որոշել երեխայի ապագա մասնագիտությունը.«Երբ ես կամ Իրինայի աղջիկները մասնակցում ենք դեֆիլեների, նա էլ է հաճույքով գալիս, բայց միայնակ դեռ չենք փորձել բեմ հանել։ Դեռ փոքր է, շուտ է կանխատեսելը, թե ինչ ոլորտ կընտրի»։

BRAVO.am
Լուսանկարները` Լուսինե Թովմասյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին