×


Լուսինե Թովմասյան.«Մտքովս չէր անցնում, որ մեկ տարի անց…»

Լուսինե Թովմասյանը տոնական օրերն ընտանիքի հետ անցկացրել է Աղվերանում: Նա BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ Ձմեռ պապն իրենց երեւանյան բնակարան է այցելել դեկտեմբերի 31-ի առավոտյան, որից հետո ուղեւորվել են քաղաքից դուրս:

Լուսինե Թովմասյանի ընտանիքը


«Այս տարի իրագործելու շատ նպատակներ ունեմ, որոնք մեծ մասամբ կապված են երեխայի հետ, իսկ աշխատանքում կակտիվանամ տարվա երկրորդ կեսին»,-մեզ հետ զրույցում ասել է Լուսինեն` պատմելով, որ նախորդ տարեվերջին` դեկտեմբերի 27-ին դուստրը դարձել է մեկ տարեկան:   

Աղջնակի առաջին տարեդարձի առթիվ ծնողները մեծ հավաքույթ են կազմակերպել. «Հրավիրել էինք այն մարդկանց, ովքեր ողջ տարվա ընթացքում կիսել են մեր ուրախությունն ու շփվել Արիանայի հետ։ Տորթի մոմերը ես փչեցի, իսկ աղջիկս փորձում էր դրանք ձեռքով բռնել:)»։

Լուսինե Թովմասյանը` դստեր հետ


«Միսս Հայաստան 2003» եւ «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը ժպիտով է հիշում առաջնեկի լույս աշխարհ գալու օրը.«Երբ առաջին անգամ գրկեցի, մտքովս չէր անցնում, որ մեկ տարի անց փոքրիկ ու նուրբ աղջիկն այդքան ակտիվ կլինի եւ իր բնավորությունը ցույց կտա, բայց ի ուրախություն ինձ, կամակոր ու լացկան չէ։ Ծնված օրվանից էլ ասում են, որ ինձ է նման, բայց իմ կարծիքով` իր հայացքով ու շարժուձեւով ամուսնուս ավելի նման է»։

Լուսինեի խոսքով` ինքն ու քույրը համարում են, որ միասին չորս աղջիկ ունեն.«Արիանան ու Իրինայի փոքր աղջիկները՝ Ալվինան ու Մարիան, անչափ ուրախանում են, երբ տեսնում են Մեգգիին։ Մենք էլ տարբերակում չենք դնում։ Հետագայում իմ ընտանիքում էլ համալրում կլինի. աղջիկս քույր կամ եղբայր կունենա, որովհետեւ իմ կյանքն առանց Իրինայի չեմ էլ պատկերացնում, թե ինչպիսին կլիներ»։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Լուսինե Թովմասյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին