×


Լուսինե Թովմասյան.“Այժմ իմ բոլոր ցանկությունները պետք է երկրորդ պլան մղվեն”

“Միսս Հայաստան 2003” եւ “Վիցե միսս Եվրոպա 2005” Լուսինե Թովմասյանն արդեն մի քանի ամիս է` վայելում է մայրության բերկրանքը: Փոքրիկ Արիանայի ծնունդը  փոխել է նրա կյանքն ու կենցաղը: Երեխայի խնամքի, սիրո եւ այլ մի շարք հարցերի շուրջ BRAVO.am-ը զրուցել է Լուսինեի հետ:

Լուսինե Թովմասյանը` դստեր հետ


- Ինչո՞վ է սկսվում եւ ավարտվում օրդ:

- Արիանայի ծնունդից հետո օրս սկսվում եւ ավարտվում է փոքրիկի հետ խաղով: Բալիկիս միայնակ չեմ խնայում: Այս հարցում օգնողներ շատ ունեմ, այդ թվում` ամուսինս: Չեմ կարող ասել, որ հոգնում եմ, բայց օրվա ավարտին մի փոքր ավելի շատ եմ հանգստանալու կարիք զգում:

- Ասում են` աղջիկ երեխայի ծնունդից հետո ամուսնու` ընտանիքի հայրիկի սերը կիսվում է: Արթուրին խանդո՞ւմ ես դստերդ նկատմամբ:):

- Միանշանակ ոչ (ծիծաղում է-հեղ.): Տեսնելով, թե ինչպես է ամուսինս սիրում Արիանային, իմ սերն էլ իր նկատմամբ է ուժգնանում է:

- Մինչեւ ծնող չդառնաս, ծնողիդ չես հասկանա: Այդպե՞ս է:


- Այո, Արիանայի ծնունդից հետո ես ավելի եմ գնահատում ու հասկանում մայրիկիս: Կան բաներ, որոնք պետք է զգաս, ապրես, ոչ թե տեսնես կամ լսես:

Լուսինե Թովմասյանի դուստրը` Արիանան


- Ինչերի՞ ես պատրաստ հանուն դստերդ:

- Բառիս բուն իմաստով ամեն ինչի: Արդեն զգում եմ, որ նա ունի իր ուրույն բնավորությունը, որն, ի դեպ, արդեն դրսեւորվում է: Կարծում եմ, որ այժմ իմ բոլոր ցանկություններն ու երազանքները պետք է երկրորդ պլան մղվեն: Հիմա կարեւոր է, թե ինչ կցանկանա իմ աղջիկը: Ծնողի պարտականությունն է օգնել երեխային հասնել իր նպատակներին, իրագործել երազանքները: Չեմ պատրաստվում որեւէ բան պարտադրել կամ ստիպել աղջկաս:

- Ո՞ւմ է նման Արիանան: Այս թեմայով  “վեճեր” տանը լինո՞ւմ են:):

- Մենք այն բացառիկ ընտանիքներից ենք, որ այս թեմայով չեն վիճում: Երբ աղջիկս ծնվեց, հասկացանք, որ նա ոչ մեկիս չի նեղացրել, հավասար կիսել է ամեն բան: Իհարկե, նա օր օրի փոխվում ու էլ ավելի է գեղեցկանում: Կարծում ենք, որ նա կգերազանցի թե̒ մայրիկին, թե̒ հայրիկին… :)

-Վերջերս մասնակցեցիր Վահան Խաչատրյանի` Կիեւում կայացած ցուցահանդեսին: Կմանրամասնե՞ս:

- Այնտեղ Վահան Խաչատրյանը մասնակցում էր “Mercedes Benz”-ի կազմակերպած նորաձեւության շաբաթին: Նա ներկայացնում էր իր նոր` “Հայաստանի գանձեր” հավաքածուն: 3 օրով էինք մեկնել, եւ վերջին զգեստը մեծ հաճույքով կրեցի ես: Երբեմն ուզում եմ ինձ փոքր զգալ եւ բեմ դուրս գալ: Իհարկե, դժվար էր երեք օրով հեռու լինել փոքրիկիցս: Սա մեր առաջին բաժանումն էր, բայց ինձ օգնության հասավ “skype”-ը:

Լուսինե Թովմասյանի դուստրը` Արիանան


- Փաստորեն Արիանան օգտվում է համացանցից:): Ժամանցի վայրեր է՞լ եք միասին այցելում:

- Դեռ ոչ: Առայժմ սահմանափակվում ենք առավոտյան ժամերին զբոսանքով: Դեռ կհասցնենք շատ ու շատ վայրեր միասին այցելել:

– Ի՞նչ կմաղթես բոլոր փոքրիկներին:


- Կմաղթեմ շատ ու պարզ հասարակ բաներ, նախեւառաջ` անկեղծ ժպիտ: Երբ Արիանան ժպտում է, ես ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդը, ամենաերջանիկ մայրն եմ համարում: Թող բոլոր ծնողներն ուրախանան իրենց երեխաների ժպիտներով: Մարդու կյանքում մանկությունը կարեւոր փուլ է: Այն պետք է հիշարժան ու լուսավոր լինի: Ես իսկապես շնորհակալ եմ ծնողներիս, որ լավ մանկություն եմ ունեցել: Ինչպես ասում են, մարդու երջանկության գրավականը լավ մանկությունն է: Թող բոլոր բալիկներն անհոգ ու երջանիկ լինեն:

Տեքստը` Աշխեն Դաշյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ալբինա Մալիշենկոյի եւ Լուսինե Թովմասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին