×


Ծնվել է Արփինե Իսրայելյանի առաջնեկը

BRAVO.am-ն առաջինը տեղեկացրեց, որ Արփինե Իսրայելյանն ու բեմադրող-նկարիչ Ներսես Սեդրակյանը սպասում են իրենց առաջնեկին: Եվ ահա այսօր ուրախ ենք հայտնել բարի լուր, որ զույգի բալիկը ծնվել է: Դերասանուհին ամուսնուն արու զավակ է պարգեւել:

Ներսես Սեդրակյանը եւ Արփինե Իսրայելյանը


Ծնողները տղային անվանակոչել են Դավիթ: 3.9կգ քաշով ու 54սմ հասակով փոքրիկը լույս աշխարհ է եկել երեկ` «Մարգարյան» ծննդատանը: Արփինեն մեզ հետ զրույցում նշել է, որ մայր ու որդի իրենց շատ լավ են զգում.«Աննկարագրելի զգացողություններ ունեմ, չեմ կարող բառերով բացատրել: Նա Աստծո ամենամեծ պարգեւն է: Ամուսինս էլ արդեն հասցրել է տեսնել ու գրկել տղային»:

Նշենք, որ երիտասարդ ամուսինները վերջերս լուսանկարահանվել են գեղեցիկ ֆոտոշարքում, որն էլ կրկին առաջինը տրամադրել են մեր կայքին.«Հատուկ չենք պատրաստվել, պարզապես ցանկացել ենք լուսավոր հիշողություն ունենալ կյանքի այս լավ ակնթարթից»,-ասել է նորաթուխ մայրիկը:

Արփինե Իսրայելյանը եւ Ներսես Սեդրակյանը ծնողներ են դարձել


Փոքրիկի խնամքի համար անհրաժեշտ պարագաները դերասանուհին ընտրել է հատուկ խնամքով.«Երեխայի իրերը նախօրոք ենք գնել ու պատրաստել: Գույների առումով չենք տատանվել` հիմնականում ընտրելով կաթնագույն իրեր»:

BRAVO.am-ը շնորհավորում է Արփինեին եւ Ներսեսին ծնողներ դառնալու կապակցությամբ` Դավիթին եւ բոլոր փոքրիկներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` «Դիմակահանդես» ֆոտոստուդիայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին