BRAVO.am-ը ամիսներ առաջ առաջինը տեղեկացրեց, որ Էմմա Բալբաբյանը պատրաստվում է մայրանալ, իսկ այսօր արդեն ուրախ ենք հայտնել բարի լուր, որ գլենդելաբնակ հաղորդավարուհու առաջնեկը ծնվել է:
Էմմա Բալբաբյանն՝ ամուսնու հետ
Էմման ամուսնուն որդի է պարգեւել: Մեր տեղեկություններով՝ երեխան լույս աշխարհ է եկել երեկ՝ հունվարի 23-ին: Ծնողները տղային անվանակոչել են Հենրի:
Էմմա Բալբաբյանը
Շնորհավորում ենք Էմմային եւ ամուսնուն ծնողներ դառնալու կապակցությամբ, իսկ նորածին Հենրիին եւ բոլոր փոքրիկներին մաղթում առողջ ու անհոգ մանկություն:):
BRAVO.am
Լուսանկարները՝ Էմմա Բալբաբյանի արխիվից


×
14,337






