×


Ծնվել է Մարինա Թագակչյանի առաջնեկը :)

Մարինա Թագակչյանը 2013-ի հոկտեմբերի 5-ին ամուսնացավ կինոօպերատոր Ալեքսանդր Քալանթարի հետ, իսկ երեկ նորաստեղծ ընտանիքում լսվել է առաջնեկի ճիչը:): Հուլիսի 9-ին, ժամը 16:10-ին լույս աշխարհ եկած փոքրիկին ծնողներն անվանակոչել են Եվա:

Մարինա Թագակչյանը դուստր է ունեցել


BRAVO.am-ի հետ հեռախոսազրույցում նորաթուխ մայրիկը ծննդատնից հայտնել է, որ ծննդաբերությունը բարեհաջող է անցել.“Արդեն գրկել եւ կերակրել եմ բալիկիս: Այնքան լավն է, իր հայրիկին է նման:): Յուրաքանչյուր ծնող ցանկանում է առողջ բալիկ ունենալ, փառք Աստծուն, ամեն ինչ լավ ընթացավ: Հիմա երջանիկ հայացքով նայում եմ աղջկաս”:

Մարինա Թագակչյանն` ամուսնու` Ալեքսանդր Քալանթարի հետ


3կգ 400 գրամ քաշով ու 53սմ հասակով ծնված Եվան սպասված է զույգի ընտանիքում. “Ծննդատան անձնակազմը շատ լավն է, երկու օրից տանը կլինենք: Նախապես գնել էինք երեխայի իրերը: Սկեսուրս արդեն զարդարել է սենյակը: Ամուսնուս ընկերներն էլ, ավանդույթի համաձայն, գիշերը հավաքվել էին ծննդատան բակում եւ նշում էին:)”,- պատմել է հեռուստահաղորդավարուհին:

BRAVO.am-ը շնորհավորում է Մարինա Թագակչյանին եւ Ալեքսանդր Քալանթարին` փոքրիկ Եվային մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Մարինա Թագակչյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW